SHOW BISS

«ԻՆՁ ՉԻ ՃԱՆԱՉՈՒՄ, ՇԱՏ ՑԱՎՈՏ ԷՐ». ՋՈԼԻՆ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՊԱՏՄԵԼ Է ՓԻԹԻՑ ԲԱԺԱՆՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ (PHOTO)

05. 10. 2019

image

Ֆրանսիական «Madame Figaro» հրատարակությանը տված հարցազրույցում Անջելինա Ջոլին անդրադարձել է իր համար ամենաբարդ թեմաներից մեկին:

2016թ. Անջելինան և նրա ամուսինը՝ Բրեդ Փիթը, դարձան բոլոր նորությունների գլխավոր հերոսները՝ հայտնելով երեք տարի տևած ամուսնության և 10 տարի տևած հարաբերությունների ավարտի մասին:  Նրանց ամուսնալուծությունը բավականին երկարատև  ու ծանր էր, իսկ 6 երեխաների խնամակալության հարցը մինչ օրս լուծված չէ:

Ինչպես գրում է Super-ը, դատելով Բրեդի և Անջելինայի վերջին հարցազրույցներից` մինչ երկրպագուներն ընտրում էին, թե ում կողմն անցնել և ում մեղավոր համարել, նրանց երկուսի համար էլ ցավոտ է եղել։

1570178604349-1400

Ահա թե ինչ է նշել դերասանուհին. «Այն ժամանակից ի վեր, երբ ես երեխաներ ունեմ, ինձ միայն մի բան է հետաքրքրում. ինչպես լինել լավ օրինակ, ազնիվ մարդ և նրանց մեծացնել նույն կերպ։ Կարևոր է բարի լինի մյուսների նկատմամբ, ոչ ոքի ցավ չպատճառել և հասկանալ, որ մենք ընդամենը մեկ կյանք ունենք, այդ պատճառով այն պետք է հագեցած լինի։ Ես չգիտեմ՝ որն է իմ ճակատագիրը, բայց ես վստահ եմ, որ այժմ անցումային ժամանակաշրջանում եմ, վերադառնում եմ իմ իսկական վիճակին։ Քանի որ Բրեդի հետ մեր հարաբերությունների ավարտին եև բաժանումից հետո ես շփոթված էին։ Ինքս ինձ չէի ճանաչում։ Ես դարձել էի… ինչպես բացատրեմ… փոքրիկ, աննշան, նույնիսկ եթե դա նկատելի չէր։ Ես խորը, ուժեղ ցավ էի զգում։

1570178599355-1400

 

Մյուս կողմից հետաքրքիր էր դիպչել այդ զգացմունքին։ Ի վերջո հենց դա էլ նշանակում է մարդ լինել։ Հեց այդ փուլում ինձ մոտ առողջական խնդիրներ սկսվեցին. այդպիսի բաները երկնքից ցած են իջեցնում և հիշեցնում, թե  որքան է քո բախտը բերել պարզապես ողջ լինել։ Այս դասը ևս ես  ցանկանում եմ փոխանցել իմ երեխաներին՝ թարմացման գաղափարը, ինքդ քեզ կյանքի ուրախությունը վերադարձնելու հնարավորութունը։ Ես ստիպված էի կրկին ուրախություն փնտրել»։

Լուսանկարները` madame.lefigaro.fr