PHOTOSHOOT

ԻՄ ԿՈՂՔԻ ՏՂԱՄԱՐԴԸ ՓՈՂՈՑՈՒՄ ՉՊԵՏՔ Է ԹՔԻ. «ԴԵ, ՊԱՏՄԻՐ»` ՍՈՖՅԱ ԴԻԼԱՆՅԱՆ

05. 04. 2019

patmir 2

Փոքրիկ shopping-ը դեռ երբեք ոչ ոքի չի սպանել: Գարնանային օրերին խանութներով շրջելը, թերևս, լավագույն գաղափարն է: Իսկ երբ կողքիդ է հիանալի ճաշակ ունեցող ընկերուհիդ, ապա անհնար է չունենալ լավ ու հագեցած օր:

«Դե, պատմիր» նախագծի շրջանակներում հանդիպել եմ ոճաբան, միջոցառումների կազմակերպիչ Սոֆյա Դիլանյանին, ով միջոցառումների ընթացքում  նաև հանդիսանում է իմ ոճաբանը: Առաջիկա գեղեցիկ ֆոտոսեսիային որոշել եմ պատրաստվել հենց նրա օգնությամբ:

Իսկ թե ինչ ֆոտոսեսիսայի մասին է խոսքը, կիմանաք շատ շուտով:  Դե իսկ իմ ոճային ու նորաձև look-երը ընտրված են Փարպեցի 15 հասցեում գտնվող Replica խանութ սրահից:

-Սոֆյա, դե պատմիր. 3 կարևոր բան, որ վերջին ամիսներին տեղի է ունեցել քո կյանքում:

-Օրերս եմ վերադարձել Մոսկվայից, գնացել էի իմ լավ ընկերոջ` Արա Մարտիրոսյանի մենահամերգին, մի քանի այլ գործնական հանդիպումներ էլ ունեի: Մազերս նորից ներկեցի վառ կարմիր գույն, դա նշանակում է, որ լավ տրամադրություն ունեմ: Մտովի վերադասավորեցի ամեն ինչ և հասկացա, որ պետք է քիչ նյարդայնանալ:

-Ի՞նչ պետք է անպայման կրել այս տարի. առանձնացրու 3 կարևոր թրենդ:

-Ես այդքան էլ չեմ հետևում դրանց, որովհետև իմ կազմվածքը մի փոքր ոչ ստանդարտ է, ուստի այն, ինչ թրենդային է,ինձ  չի սազում: Հիմա, օրինակ, տենդենց կա, որ ոչ այնքան գեղեցիկ ոտքեր ունեցող մարդիկ կարճ են հագնում, ինձ համար դա ահավոր է, չի կարելի: Գուցե  Քիմ Քարդաշյանն իրեն կարող է  թույլ տալ հեռացնել իր կողոսկրերը, բայց հասարակ մարդկանց համար դա աբսուրդ է: Հիմա տենդենց է նկատվում մեր աղջիկների մոտ, որ իրենք չեն հասկանում` ցերեկը և երեկոյան տեղ գնալը բոլորովին տարբեր բաներ են:

patmir 1

-Կա՞ որևէ բան, որ երբեք չպետք է կրեն հայ կանայք ու աղջիկները: Ի՞նչն է մերոնց հակացուցված:

-Չէ, այդպիսի բան չկա, որովհետև կան մարդիկ, որ բնավ հայկական կեցվածք չունեն. շատ բարձրահասակ են կամ սկանդինավյան դիմագծեր ունեն: Եթե մարդն իրեն լավ է  զգում, ինչ ուզի, կարող է կրել:  Բայց կան կանոններ, որ չի կարելի խախտել: Օրինակ, գեր մարդը կարճ հագուստ  չպետք է հագնի, եթե նա  չի հանդիսանում կոմիկ կերպար և դա նրան անհրաժեշտ է: Ինձ թվում է, ավելի լավ է թաքցնել թերությունները, քան ի ցույց դնել:

-Ինչպիսի՞ն կուզեիր տեսնել հայ աղջիկներին: Ի՞նչն է պակասում կամ ի՞նչն է ավել` ըստ քեզ:

-Փառք Աստծո, մեզ մոտ վերջին տարիների ընթացքում բացվեցին shopping mall-եր, ներկայացվեց  ուրիշ ոճի հագուստ, մարդիկ հասկացան, որ կարելի է քարքարոտ փողոցներով առավոտից գիշեր 12 սմ կրունկներով չքայլել, որովհետև դա անիմաստ է: Թող ինձ ներեն, ես գիտեմ, որ կքննադատեն, բայց մեր հասարակությունը հակված է դեպի արաբական գեղեցկության կանոնները,  երևի դա բնորոշ է մեր տարածաշրջանին: Շատ քիչ կանայք են մի փոքր այլ տիպի: Պարզապես այստեղ էլ ընկնում են մեկ այլ ծայրահեղության մեջ ու  մտածում , որ եթե կարճ մազ, ապա  անպայման տղամարդու պես: Բայց եթե  կարճ սանրվածք է, դա չի նշանակում, որ պետք է անդրոգեն կերպար լինի…այդ անդրոգենն էլ պետք է սազի: Կարծում եմ, պետք է պարզապես կոկիկ լինել: Ամենակարևորն այն է, որ մարդ չլինի փնթի: Կարող ես այդպիսի ոճով հագնված լինել, բայց դա, իհարկե, պետք է լինի մտածված:

patmir 4

-Իսկ տղամարդիկ ինչպիսի՞ն են այդ առումով:

-Տղամարդիկ շատ վատ են հագնվում Հայաստանում: Նրանք ընդհանրապես չեն կրում վառ գույներ, իսկ եթե կրում են,  դա շատ-շատ գռեհիկ է դիտվում, որովհետև պարտադիր կրում են կարմիր կոշիկներ և կարմիր վերնաշապիկ:  Մի քանի տարի առաջ էլ թրենդային էին ծաղկազարդ վերնաշապիկները : …Չէ, հայ տղամարդկանց նորաձևության մասին ես կլռեմ, որովհետև չկա նման հասկացողություն:  Շատ վատ են հագնվում, չգիտեն կոշիկը, գոտին ինչի հետ համադրել: Դա կուլտուրա է, որը մեզ մոտ բացակայում է: Չգիտեն, թե  վերնաշապիկի հետ ինչ փողկապ կրել, չեն հասկանում, որ փոր ունենալու դեպքում, շատ ժամանակ ժիլետը փրկում է…

-Իսկ հայտնիներից ո՞ւմ կարող ես առանձնացնել, ովքեր լավ են հագնվում:

-Օրինակ, ինձ համար միշտ լավ հագնվել է Ռուբեն Ջաղինյանը, իմ բազմամյա գործընկեր Գեորգի Հարությունյանը ևս Երևանի եզակի լավ հագնվողներից է, կնշեմ նաև «Luxury» ամսագրի հիմանդիր Էռնեստո Մարկոյին. միայն նրան են այդպես սազում տղամարդուն բնորոշ շատ կիպ կոստյումները: Դասական և սպորտ համադրության մեջ կառանձնացնեմ Հայկոյին, որովհետև նա շատ ճիշտ համադրում է ջինսային տաբատները և դասական բաճկոնները : Անդրեի վերջին ֆոտոշարքը շատ մեծ աղմուկ բարձրացրեց, բայց ինձ համար դա շատ նորմալ է, որովհետև դա ինքն է` ինչպիսին կա: Ես միշտ նրան ասում են, որ ինքը միշտ ամեն ինչ 10  տարի շուտ է անում` Հայաստանի չափանիշներով:

-Իսկ ո՞րն է այժմյան հայ տղամարդկանց ամենաանտանելի գիծը քեզ համար:

-Ես սիրում եմ հայ տղամարդկանց, որովհետև,միևնույն է, իրենք ինձ հոգեհարազատ են: Ամենավատը, որ կարող են անել, փողոցում թքելն է և արևծաղիկ չրթելը, մնացածն ինձ համար տանելի է:

patmir 3

-Իսկ ինչպիսի՞ տղամարդ պետք է լինի քո կողքին. պատմիր 3 ամենակարևոր կետերի մասին:

-Փողոցում չթքի, նաև  արևածաղիկ չչրթի: Ես սիրում եմ, որ մարդ անպայման ունենում է հումորի զգացում: Ես սիրում եմ սարկազմով հումոր, որը բոլորը չեն հասկանում, բայց ես այդ հումորի համար թուլանում եմ:

-Կա՞ աշխարհում որևէ կին, ում փոխարեն կուզեիր լինել` գոնե մեկ օրով:

-Չէ, բայց կուզեի, օրինակ,  մի օր անպայման ճաշել Սոֆի Լորենի հետ: Կհարցնեի, թե ինչպես է լինում, որ 80-ն անց կինն այդպիսի տեսք ունի:

-Ո՞վ է քո ոգեշնչման աղբյուրը` համաշխարհային կանանցից:

-Ոչ ոք, երևի թե ոգեշնչման աղբյուր կդառնան լավ եղաակը, արևը, լավ երաժշտությունը : Ինձ համար նաև վերջերս կարևոր է ոչ նյարդային  շփումը մարդկանց հետ, որովհետև այդ նյարդային շփման մեջ ես ինձ արդեն լավ չեմ զգում և շատ ժամանակ խուսափում եմ այն մարդկանցից , ովքեր նյարդային գծեր են ցուցաբերում: Նաև ուզում եմ նշել, որ ինձ համար մի փոքր ծիծաղելի է, երբ իսկապես գեղեցիկ կինը ոչ թե փոխում է իրեն, այլ կտրականապես ուրիշ մարդ դառնում: Կա «изюминка» հասկացողություն, որը հիմա շատ մարդկանց դեպքում  կորել էpatmir6

-Հետևո՞ւմ ես հայկական եթերին: Հայտնի կանանցից ո՞ւմ ոճն ես հավանում:

-10 տարի առաջ մեր հեռուստաեթերն ավելի հետաքքրիր,  հագեցած ու պրպտուն  էր ինձ համար: Հիմա ստանդարտ է ու անհետաքրքիր, որովհետև 10 տարի առաջ կար մրցակցություն, իսկ հիմա լճացման փուլում ենք գտնվում: Կարծում եմ, հիմա էլի նոր շունչ է  արթնանում, որովհետև նոր հեռուստալիքներ են ի հայտ եկել, որոնք ճիշտ աշխատելու դեպքում, գուցե հասնես պրոգրեսի: Հայտիներից շատ եմ հավանում  Դիանա Մալենկոյին: Որքանով ես եմ նրան ճանաչում, կարծում եմ, ներդաշնակ է իրեն զգում:

-Զգեստապահարանումդ կա՞ն  իրեր , որոնք չես հոգնի կրել, նույնիսկ եթե դրանք դուրս գան նորաձևությունից:

-Այո, օրինակ, միշտ կկրեմ գլխարներ,  որովհետև սիրում եմ գլխազարդեր, գլխարկներ, փետուրներ, շատ մեծ աքսեսուարներ:

-Ի՞նչն է քեզ միանգամից ինքնավստահություն հաղորդում:

-Լավ եղանակը:

patmir5

Բլից հարցեր…

-Իմ զգեստապահարանում ամենաշատը մեծ գլխազարդեր ու աքսեսուարներ են:

-Երբեք տնից դուրս չեմ գա առանց օծանելիքի:

-Կարծում եմ, հմայիչ եմ, քանի որ ինքնավստահ եմ:

-Կինը միշտ պետք է  հիշի, որ ինքը տղամարդ չէ:

-Երևի ես մի օր կհամարձակվեմ ու կկտրեմ իմ մազերը շատ կարճ: