GIRLS

ԻՄԱՑԻՐ, ԹԵ ԿԱԽԱՐԴԱԿԱՆ Ի՞ՆՉ ՇՆՈՐՀ ԵՍ ՍՏԱՑԵԼ ԾՆՎԵԼՈՒԴ ՕՐԸ

17. 09. 2019

cb3bd738be0e263177f2f708e43863d8

Ալքիմիայի, օկուլտիզմի ու նումերոլոգիայի տեսանկյունից` ձեր ծննդյան ամսաթիվը թվերի պատահական հաջորդականություն չէ: Այն վկայում է այն կախարդական շնորհի մասին, որ ստացել եք` լույս աշխարհ գալով:

Իրար գումարեք ձեր ծննդյան ամսաթիվը` օր, ամիս, տարի: Պետք է ստանաք մեկ թիվ: Օրինակ, եթե ծնվել եք 1978թ. օգոստոսի 1-ին, ապա հաշվարկը նման տեսք ունի` 1 + 8 + 1 + 9 + 7 + 8 = 34 = 3+4=7.

Թիվ 1. Կախարդանք: Այս թիվը նշանամում է արարում: Համարվում է, որ այս թվի ներքո ծնվում են ամենահզոր կախարդական հատկություններով օժտված մարդիկ: Նրանք նաև շատ ուժեղ կամքի ուժ ունեն: Փորձեք չօգտագործել այդ ուժը բորորին վերահսկելու համար:

Ձեր շնորհը կամարտահայտումն ու խիզախությունն է:

Թիվ 2. Էմպատիա: Զգայուն եք ձեզ շրջապատող էներգիայի հանդեպ: Դեռ վաղ մանկուց կարողանում եք զգալ ու հասկանալ այլ մարդկանց: Կարողանում եք կարեկցել: Ձեր կախարդական շնորհը ձեր սրտում է: Կարող եք օգտագործել այն մարդկանց ցավը թեթևացնելու համար:

Ձեր շնորհը երազանքներն ու ինտուիցիան են:

Թիվ 3. Եռադեմ Լուսին: Այս թիվը խորհրդանշում է Լուսնի երեք փուլերը: Ձեր մեջ միաժամանակ կա արարման ու կործանման ուժը: Ժողովուրդն ասում է.  «Զգուշացիր քո ցանկություններից»: Դա ձեր մասին է: Բանն այն է, որ ձեր բոլոր մտքերն ու ցանկությունները հեշտությամբ կարող են իրականանալ:

Ձեր շնորհը արարումն ու կործանումն է:

Թիվ 4. Էլեմենտալիստ: 4 թիվը խորհրդանշում է Երկրի 4 էլեմենտները` Կրակ, Ջուր, Օդ ու Հող: Ձեր էությունը բալանսի մեջ է այդ բոլոր 4 տարերքների հետ, այդ պատճառով էլ շատ ռացիոնալ ու խելացի եք: Քանի որ մշտապես այդ տարերքներից էներգիա եք ստանում, դրանք պաշտպանում են ձեզ ցանկացած բացասական ու չար բանից:

Ձեր շնորհը էլեմենտալ կախարդանքն է:

Թիվ 5. Սպիրտուալիստ: 5-ը խորհրդանշում է 5-րդ տարրը՝ ոգին։ Այս թվի ներքո ծնվածներն անընդհատ կապի մեջ են անդրշիրիմյան թագավորության հետ։ Ահա թե ինչու այս մարդիկ կարող են գերազանց սպիրիտուալիստներ լինել։

Ձեր շնորհը կոնտակտն է ոգիների հետ ու նախնիների կախարդանքը:

Թիվ 6. Արևի աշակերտ: 6 թիվը խորհդրանշում է արևն ու այն ամենն, ինչ կապված է դրա հետ: Հետևաբար, դուք ունեք ներքին հզոր էներգիա: Դուք առաջնորդ եք, կարող եք բուժել մարդկանց: Բայց մի մոռացեք, որ դա նաև մեծ պատասխանատվություն է: Փորձեք չափը չանցնել` չօգտագործելով այն ի վնաս մյուսների:

Ձեր շնորհը ծիսական կախարդանքն ու առողջացումն են:

Թիվ 7. Լուսնի աշակերտ: 7 թիվը խորհրդանշում է Լուսինն ու դրա ողջ ուժը: Ձեր շնորհը կապված է ինտուիցիայի հետ, որը հզոր է: Ձեր երազանքները միանգամից են իրականանում:

Ձեր շնորհը պայծառատեսությունն ու իրականացող երազանքներն են:

Թիվ 8. Ավանդական կախարդանք: Եթե ձեր ծննդյան օրը կապված է այդ թվի հետ, ուրեմն դուք հսկայական կախարդական ուժ ունեք։ Դուք գիտեք՝ որն է ճիշտ և որը՝ սխալ։

Ձեր շնորհը էներգետիկ մանիպուլյացիաներն և ալքիմիան են։

Թիվ 9. Շաման: Սա վերոնշյալ կետերի միավորումն է: Հենց 9 թիվն է այն դարպասը, որտեղ ամեն ինչ սկսվում ու ավարտվում է:  Դուք արտիստիկ ու ստեղծագործ բնույթ ունեք, դրա համար էլ մարդկանց ու աշխարհը ոչ ստանդարտ եք տեսնում, տարբեր կողմերից ու հեռանկարներից։

Ձեր շնորհը աստրալ պրոեկցիան և կախարդանքի պահպանիչ ոգին է։