ԻՄԱՍՏՈՒՆ ԿՆՈՋ ԿՅԱՆՔԻ 7 ՊԱՐԶ ԿԱՆՈՆ

MyCollages (2)

 

Citrus.amշարունակում է պատմել ուժեղ , խոհեմ ու իմաստուն կանանց բնավորության, խորհուրդների ու սովորությունների և կյանքի կանոնների մասին: Մենք հույս ունենք մոտիվացնել քեզ ու օրդ ավելի արդյուավետ դարձնել: Ամեն օր մեզ մոտ կարող ես գտնել հետաքրքիր ինֆորմացիայի փոքրիկ չափաբաժին, որը, վստահ ենք, քեզ անպայման պետք կգա:

 

1.Առավոտյան կոնտրաստ լոգանք ընդունիր: Այն թունդ սուրճից ոչ վատ է առույգացնում: Մենք քեզ միշտ պատմում ենք առողջ մարմին ունենալու կարևորության մասին: Սա ևս մեկ հիշեցում է:

26872850_113870692767939_560166230497951744_n

2.Քունդ առ: Սովորեցրու քեզ քնել ու արթնանալ միևնույն ժամին: Լավ ու առողջ քունը ազդում է թե՛ օրգանիզմիդ, թե՛ արտաքին տեսքիդ վրա:

ff7a6e9056a6df432ab6d46696e6f5bf

3.Ամեն օր մաքուր օդին զբոսանք կազմակերպիր: Թող բոլոր մտքերդ ու մոռացիր գոնե մի քանի ժամ ամեն ինչի մասին:

29716013_245632432649527_1892814176364003328_n

5.Երբ որևէ հետաքրքիր ու օգտակար բան ես տեսնում համացանցում, միանգամից պահպանիր այն կամ գրի առ: Եվ առհասարակ, սովորիր լավ մտքերդ գրի առնել, դրանց մասին մոռանալը հեշտ է:

26153566_513931055674189_5951660873557737472_n

5.Շատ քանակությամբ մաքուր ջուր խմիր: Կրկնում ենք՝ մաքուր ջուր: Մի կարծիր, թե գազավորված ըմպելիքները նույնպես հեղուկ են ու տարբերություն, մեծ հաշվով, չկա:

29093772_178840716247056_2527723837223600128_n

6.Երես տուր ինքդ քեզ՝ փոքրիկ գնումներ, կոսմետիկ միջոցներ կամ պարզապես լավ ֆիլմ՝ հաճելի միջավայրում: Այս ամենը դրական էներգիայի մեծ աղբյուր է:

056cb66b19b5737733d78f1240aa6aa7

7.Լոգանք ընդունիր քնելուց առաջ: Թույլ տուր, որ մարմինդ հանգստանա: Մի մոռացիր նաև դեմքիդ մասին: Այն ողջ օրվա ընթացքում որոշակի քանակությամբ (երբեմն շատ մեծ) կոսմետիկա է տանում իր վրա, այնպես որ հատուկ խնամք հատկացրու նրան:

ac35a833f763fb832e573a4a661dfa2a