WOMAN

ԻՄԱՍՏՈՒՆ ԿՆՈՋ ԿՅԱՆՔԻ 7 ԳԼԽԱՎՈՐ ԳԱՂՏՆԻՔ

30. 06. 2018

MyCollages (10)

 

 

1.Բարձրաձայնիր սպասելիքներդ: Քո տղամարդը չի կարող ինքնուրույն գլխի ընկնել, որ դու կոնկրետ գործողություններ ես սպասում նրանից: Նույն կերպ նա ոչ միշտ կարող է հասկանալ, թե ինչու ես դու բարկացել կամ նեղացել նրանից: Տղամարդիկ ավելի պարզ են ստեղծված: Նրանց մոտ ամեն ինչ հեշտ է. ուզում ես՝ ասա: Ենթատեքստեր ու ակնարկներ հասկանալու հարցում նրանք լավագույնը չեն:

e0e4b8bfa312d626e8575ef644720f24

2.Մի ստիպիր քո տղամարդուն սիրել ընկերուհիներիդ: Եթե նա չի ուզում նրանց հետ հանդիպել, սուրճ խմել՝ ավելի լավ: Առանձին ընկերներ ունենալը ևս լավ գաղափար է, չէ որ երբեմն իսկապես լավ է ուրախ ժամանակ անցկացնել նրա աչքից հեռու՝ ընկերուհիներիդ հետ: Պետք է նաև հասկանալ, որ դու էլ ես ձանձրանում նրա ընկերների հետ:

7ad049f5372d32620a039420656bb49d

3.Հաճախ գրկախառնվեք: Երբեմն մի գրկախառնությունը կարող է ավելի շատ բան արտահայտել, քան բազմաթիվ խոսքերը: Դրանք ոչ միայն մտերմացնում են, այլ նաև հանգստության և վստահության զգացողություն տալիս:

344a600aee66e87f4212168c03e4efaa

4.Երբեք հարաբերություններ մի պարզիր քնելուց առաջ: Առաջինը՝ որքան էլ հիանալի օր ունեցած լինեք, հիշվելու է դրան տհաճ վերջը: Երկրորդը՝ հիշիր, որ որքան էլ որևէ բան կարևոր ու անհետաձգելի թվա գիշերը, առավոտյան կպարզվի, որ դա այնքան էլ այդպես չէր:

8014303069efd5b1f5313187ba3b32ff

5.Մի հիշիր անցյալը: Բոլոր հարաբերություններն էլ ունենում են դժվարություններ: Եթե նա սխալվել է, իսկ դու ներել ես նրան, ուրեմն վերջ, այլևս երբեք մի հիշեցրու նրան, թե ինչ տականք է նա և որքան մեծահոգի ես դու:

635b952a3aa98371546178236ea9b301

6.Միասին ժամանակ անցկացրեք: Միշտ ժամանակ ունեցիր սիրելի մարդու համար: Կարևոր չէ, թե ինչով եք զբաղվելու, կարևորն այն է, որ միասին եք լինելու:

e6c41be34dce66f5931037d620dad1e4

7.Մի թաքցրու, որ շնորհակալ ես: Նա արել է այն, ինչ դու խնդրել ես, ուրեմն մի մոռացիր շնորհակալություն հայտնել: Հաճախ ասա նրա «շնորհակալ եմ», կտեսնես, թե որքան բան կփոխվի. ամեն անգամ նա ավելի շատ կփորձի  գոհացնել քեզ:

ef60b0aba23d56bf253b6796b5973810