ԻՄԱՍՏՈՒՆ ԿՆՈՋ ԿՅԱՆՔԻ 10 ԲԱՑԱՌԻԿ ԿԱՆՈՆ

large (4)

 

Երբեմն դու չես կարող ինքնուրույն գլուխ հանել այս կամ այն իրավիճակից: Խճճվում ես, փորձում լուծումներ գտնել, բայց գտածդ քեզ դուր չի գալիս: Բոլորիս կյանքում էլ լինում են նման իրավիճակներ: Եվ, որպես կանոն, բոլորիս էլ անհրաժեշտ է խորհուրդ, միտք, իրադարձություն, որը կմոտվիացնի ու կստիպի ոտքի կանգնել: Citrus.am-ը համար հավաքել է կանացի իմաստուն խորհուրդներ, որոնք կօգնեն քեզ սեփական կյանքին ավելի իմաստուն ու թեթև նայել: Այս խորհուրդներն, ի դեպ, սեփական փորձով ապացուցված են:

 

1.Որքան էլ երկար ու հետաքրքիր լինի երեկույթը, արա ամեն ինչ, որպեսզի սեփական անկողնում արթնանաս:

1

2.Փքաբլիթի ու խնձորի միջև ընտրություն կայացրու մեկ բաժակ ջրի օգտին:

large

3.Եթե կեսգիշեր է, իսկ դու պետք է լվանաս գլուխդ, էպիլացիա ու մանիկյուր անես, միշտ ընտրիր քունը: Որովհետև ոտքերը կարելի է թաքցնել, մազերին գել քսել, իսկ եղունգնեին՝ թափանցիկ լաք: Բայց ոչ ոք ու ոչինչ չեն կարող թաքցնել քո հոգնած դեմքը ու սարսափելի տրամադրությունը: Միշտ ընտրիր քնելու տարբերակը:

3

4.Ճանապարհորդիր: Օգտագործիր դրա համար յուրաքանչյուր հնարավորություն: Նոր տպավորությունները միակ տարբերակն են փորձ հավաքելու՝ չծերանալով հանդերձ:

4

5.Մինչև կգնահատես իրավիճակը, ինքդ քեզ հարց տուր. «Դա ի՞մ գործն է»: Հետո փակիր բերանդ ու գնա աշխատիր:

5

6.Ժամանակ ծախսել անադեկվատ մարդու էմոցիաների վրա իմաստ ունի միայն այն դեպքում, երբ դու բժիշկ ես, նա՝ հիվանդ, ով քեզ վճարում է:

6

7.Բուռն սիրավեպի ու վաստակելու հնարավորության միջև միշտ ընտրիր երկրորդը:

7

8.Վեճի մեջ ծնվում է ոչ թե ճիշտը, այլ քո միգրենը: Ժամանակին արտաբերած «Հա, ոնց կասես» արտահայտությունը կփրկի ժամանակդ ու նյարդերդ:

8

9.Միայնության մեջ անցկացրած մի քանի օրը ավելի լավ է աշխատում, քան սպա-սրահը:

large (2)

10.Ոչ մի տղամարդ արժանի չէ, որպեսզի դու տառապես անհարմար կոշիկների մեջ:

large (3)