CITRUS STUDIO

ԻԵՍՍԱՆ ԱՐԴԵՆ 1 ՏԱՐԵԿԱՆ Է

15. 11. 2015

DSC_1518

Ամենապոզիտիվ ու ամենագունեղ CITRUSBLOG.TV կայքը շարունակում է իր նախաձեռնած ակցիան` ներկա գտնվելով և լուսաբանելով Ձեր փոքրիկի միջոցառումը: Նոյեմբերի 8-ին, իր 1 ամյակն ու մկրտության օրն էր տոնում նորաձևության փոքրիկ սիրահար Ինեսսան: Երևանյան ժամանցի վայրերից մեկում Ինեսսային շնորհավորելու էին եկել նրա բարեկամները և ընտանիքի ընկերները:

Հատուկ Ինեսսայի համար CITRUS.AM-ը մեծ սիրով պատրատսել էր նորաձևության թեմատիկայով CANDY BAR, որի շնորհիվ էլ փոքրիկի երեկույթը ստացել էր “INESSA FASHION PARTY” անվանումը: Չնայած իր փոքր տարիքին, Ինեսսան միանգամից ճանաչեց իր նկարը պաստառի վրա և ամբողջ ընթացքում փորձեց  «խոսել» ինքն իր հետ: Երեկույթի ընթացքում հյուրերը  սիրով շնորհավորեցին  իրենց սիրելի Ինեսսային` չմոռանալով բարեմաղթանքների մասին: Բոլորը շտապում էին լուսանկարվել փոքրիկ Ինեսսայի հետ` պաստառի և CANDY BAR-ի կողքին:

CITRUSBLOG.TV-ին միանում է բոլոր շնորհավորանքներին` ցանկանալով առողջություն, ուրախ մանկություն և իրական fashion party-ներ:)

Այժմ ձեզ ենք ներկայացնում Ինեսսայի ծննդյան տարեդարձի ֆոտոշարքը: Ի դեպ, եթե դուք նույնպես ցանկանում եք, որ ձեր երեխայի ուրախ առիթը լուսաբանվի, ապա պատվիրեք CANDY BAR`CITRUS.AM -ից:

Մանրամասների համար զանգահարել՝ (091)481752: