Ի՞ նչ մթերքներով փոխարինել դեղերը

Սովորական սնունդը, որը մենք ընդունում ենք ամեն օր, գեղեցկության և  բազմաթիվ հիվանդությունների բուժման լավագույն միջոց է: Պարզվում է, որ բուսայուղը և  արևածաղկի սերմերը օգնում են ազատվել կնճիռներից, աղցանը՝ ավելորդ կիլոգրամներից, իսկ կարմիր պղպեղը վնասվածքները բուժելուհրաշալի միջոց է: Այսպիսով, հաբերը և քսուկները կարելի է փոխարինել ավելի համեղ ինչ-որ բանով:

  1. Արևածաղիկ

Այս բույսը պարունակում է վիտամին E: Այն հզոր հակաօքսիդանտ է, որը օգնում է վերացնել դեմքի կնճիռները: Ապացուցված է, որ ավելի շատ վիտամին E պարունակում են հացահատիկային բույսերը,  բուսայուղը և արևածաղկի սերմերը՝ դրանով իսկ օրգանիզմում  բարձրացնելով կերատինի մակարդակը:

500px-Sonnenblume

  1. Սոյա

Սոյան օգնում է կարգավորել հորմոնային համակարգը: Ցանկալի է ներառել այն ամենօրյա սննդակարգի մեջ: Եթե ոմանց քիմքին հաճելի չէ սոյայի համը, ապա կարող են օգտագործել սոյայի կաթը կամ սոուսը:

soya+sosu

  1. Պղպեղ

Կարմիր պղպեղը պարունակում է վիտամին C (բրոկկոլի, խնձոր, կաղամբ, նարինջ), որը արագացնում է վերքերի բուժումը և շատ առողջարար է մաշկի համար: Ձմռանը մրգին և բանջարեղենին կարող է փոխարինել թուրինջից և խնձորից պատրաստված մեկ բաժակ բնական հյութը:

pepper

  1. Նեխուր

Ինչպես գիտենք, քաղցրավենիքները նպաստում են ատամներում կարիեսի առաջացմանը, հետևաբար, քաղցր նախուտեստներից հետո անհրաժեշտ է լվանալ բերանը կամ խոզանակել ատամները: Եթե դա հնարավոր չէ, ապա ձեզ կօգնի նեխուրը: Հետևաբար, կարելի է պայուսակում մշտապես պահել մի ճյուղ նեխուր, որը կփոխարինի ատամի խոզանակին:

4185

  1. Ածխաջրեր

Ժամանակակից դիետաներում գոյություն ունի ակնհայտ թերություն, որն է՝ ածխաջրերի օգտագործման  սահմանափակումը: Եթե դուք ընդունեք միայն սպիտակուցային սնունդ, ապա օրգանիզմում կկուտակվեն բակտերաիներ, որոնք կարող են հանգեցնել բերանի տհաճ հոտի: Ուստի հարկավոր է  ավելի շատ ուտել արքայախնձոր, պապայա, մաղադանոս և խնձոր:

2071

  1. Ձուկ

Չոր մաշկը և աչքերի շուրջ մուգ շրջանակները վկայում են մաշկային խնդիրների մասին: Որպես կանոն, սա պատահում է այն մարդկանց հետ, որոնք  աշխատում են օդափոխիչ համակարգեր ունեցող սենյակներում:  Այս դեպքում նպատակահարմար է ամեն ժամը մեկ խմել 1 բաժակ ջուր և ճաշացանկում ներառել տարբեր տեսակի ձկներ:

blyuda-iz-krasnoj-ryby-recepty-s-foto