Ի՞ՆՉ ՏԵՍՔ ՈՒՆԵՆ VICTORIA’S SECRET-Ի ԼՈՂԱԶԳԵՍՏՆԵՐԸ ՍՈՎՈՐԱԿԱՆ ԿԱՆԱՆՑ ՀԱԳԻՆ (PHOTO)

fullsize

 

Մալիբուի լողափին արված այս ֆանտաստիկ ֆոտոսեսիան Victoria’s Secret լողազգեստների գովազդի վերափոխումն է սովորական կանանց մասնակցությամբ: Յուրաքանչյուր աղջիկ փորձել է կրկնել գովազդում մոդելի դիրքը: Առաջարկում ենք դիտել, թե ինչ է ստացվել և կարդաել ֆոտոշարքի մասնակիցների մեկնաբանությունները:

 

Ահա աղջիկներից մեկի կարծիքը. «Ես կարծում եմ՝ յուրաքանչյուրը պետք է մի անգամ լողափին լուսանկարվի  լողազգեստով: Դա զվարճալի փորձ է, որն օգնում է ազատվել անինքնավստահությունից»:

fullsize (1)

Մեկ այլ մասնակից ասել է, որ «մեզանից ոչ բոլորն են մոդել, բայց աշխարհը պոդիում է մեզանից յուրաքանչյուրի համար»:

fullsize (6)

Շերիդան. «Լողազգեստ կրելու համար պարտադիր չէ Բեհաթի նման տեսք ունենալ (Բեհաթի Պրինսլու՝ նամիբյան մոդել-խմբ:) Արեք այն, ինչ ձեզ ուրախացնում է և ամեն ինչ լավ կլինի»:

fullsize (2)

Նինա. «Մի համեմատեք ձեզ մոդելի հետ: Մեզանից միայն քչերը մոդելային արտաքին ունեն»:

fullsize (3)

Կրիստին. «Դժվար է օբյեկտի լինել սեփական մարմնի հարցում: Այնպես որ եթե որևէ մեկը ձեզ հաճոյախոսություն է անում, պետք է հավատալ նրան»:

fullsize (4)

Կիրստեն. «Ֆոտոշոփի ենթարկված մաշկը և ավելորդ քաշի բացակայությունը քեզ գեղեցիկ չի դարձնում, գեղեցիկ է դարձնում ինքնավստահությունը և ներսից եկող լույսը»:

fullsize (5)