SHOW BISS

Ի՞ՆՉ ՏԵՍՔ ՈՒՆԵՆ ՀԱՅ ՀԱՅՏՆԻՆԵՐԸ ԿԵՂԾԱՄՈՎ (PHOTO)

05. 02. 2019

50574465_113821096377163_4719276704876223279_n

Հայտնիների արտաքին տեսքը մշտապես ուշադրության կենտրոնում է: Նրանց յուրաքանչյուր կերպարանափոխություն բուռն քննարկումների առիթ է հանդիսանում: Citrusa.am-ը շարունակում է ուսումնասիրել նրանց ոճն ու մշտապես փոփոխվող կերպարները:

Այս անգամ մեր ուշադրությունը գրավեցին ինսթագրամյան էջերում հայտնված այն լուսանկարները, որոնցում հայտնիները կեղծամ են կրում:

Երբևէ կպատկերացնեի՞ք Սիրուշոյին կամ Արփի Գաբրիելյանին շիկահերի կերպարում: Իսկ եթե Իվետա Մուկուչյանը կտրուկ փոխի սանրվածքը՝ նախընտրելով կարե սանրվածք:

Սիրուշո: Բավական չէ, որ շիկահեր, դեռ մի բան էլ կարե սանրվածք: Սիրուշոյին, թեև, շատ է սազում կերպարանափոխությունը, բայց նրա շքեղ վարսերն ու բնական սանրվածքն ավելի նախընտրելի են:

sirusho

Արփի Գաբրիելյան: Նկարահանումների ժամանակ շիկահեր է դարձել նաև Արփի Գաբրիելյանը: Դերասանուհին ևս կարե սանրվածքով է:

arpi

Վարդա: Վարդան նախընտրել է ավելի համարձակ կերպար: Պարուհին կրում է շատ կարճ սանրվածքով կեղծամ:

varda

Իվետա Մուկուչյան:  Իվետա Մուկուչյանը շքեղ կերպարներով է հանդես եկել  «Մարգո» խորագիրը կրող տեսահոլովակում, որը իր տատիկին նվիրված եռագրության առաջին մասն է: Իվետան իր կերպարներից մեկում կրում է սև կեղծամ:

iveta

Իննա Խոջամիրյան: «Շանթ» հեռուստաընկերության կորպորատիվ երեկույթի ժամանակ ոճային կտրուկ փոփոխությամբ է ներկայացել նաև դերասանուհի Իննա Խոջամիրյանը: Հեռուստաընկերության կորպորատիվ երեկոն թեմատիկ ուղղվածություն է ունեցել` ռետրո ոճի զգեստներ, դեկորներ, երաժշտություն։

inna

Գոհար Ավետիսյան: Կերպարանափոխությունների իսկական վարպետ մոսկվայաբնակ դիմահարդար Գոհար Ավետիսյանը անընդհատ փոխում է իր վարսերի գույնն ու տեսքը: Գոհարը սիրում է կեղծամներ կրել՝ ներկայանալով շիկահերի, սևահերի կերպարներով: Իսկ երբեմն էլ նրան կարելի է տեսնել նույնիսկ վարդագույն վարսերով:

gohar

Լիլիթ Հովհաննսիյան: Լիլիթ Հովհաննիսյան: Փորձարկումների սիրահար Լիլիթ Հովհաննիսյանը մշտապես վառ կերպարներ է ընտրում իր ցանկացած ելույթի համար, իսկ նրա տեսահոլովակներում ստակ շեշտ է դրվում Լիլիթի հագուստին, վարսահարդարմանն  ու դիմահարդարմանը: Վերջերս Լիլիթը թողարկել է իր նոր՝ «Թշնամուս չեմ ցանկանա» տեսահոլովակը, որտեղ զարմացրել է երկրպագուներին: Երգչուհին ներկայացել է շատ կարճ սանրվածքով, որն, ի դեպ, նրան շատ է սազում:

lilit1