PHOTOSHOOT

Ի՞ՆՉ ՏԵՍՔ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ ՀԱՅ ՀԱՅՏՆԻՆԵՐԸ 10 ՏԱՐԻ ԱՌԱՋ (PHOTO)

17. 01. 2019

26865945_167938533981339_8714398578119802880_n

Նոր ֆլեշմոբ սոցիալական ցանցերում՝ #10yearschallenge: Դրա շրջանակներում օգտատերերը վերհիշում են, թե ինչ տեսք են ունեցել 10 տարի առաջ: Այս հեշթեգի ներքո միլիոնավոր գրառումներ կան արդեն, որոնց թվում են նաև հայտնիների հուշերը: Համաշխարհային աստղերից հետ չեն մնացել նաև հայ հայտնիները, ովքեր ևս հրապարակել են իրենց հին լուսանկարները: Citrus.am-ը առաջարկում է դիտել, թե ինչպիսին են եղել հայ հայտնիները 10 տարի առաջ:

Մանուկ Ալեքսանյան: Դիզայներ Մանուկ Ալեքսանյանը հայկական շոու բիզնեսի ամենաքննարկված դեմքերից մեկն է: Քննարկում են նրա գործունեությունը, անձնական կյանքը, նախասիրությունները: Դիզայները միացել է ֆլեշմոբին ու ցույց տվել, թե ինչ տեսք է ունեցել 10 տարի առաջ: Տարբերությունն, իսկապես, մեծ է, Մանուկը ոճային կտրուկ փոփոխության է դիմել:

canva-photo-editor (6)

Արմեն Երիցյան: Նորաձեւության բլոգեր, նկարիչ ու դիզայներ Արմեն Երիցյանը, ով հայտնի է իր հետաքրքիր ու չկրկվող կերպարներով, ևս միացել է ֆլեշմոբին: «#10yearschallenge ))) 2009 Москва photo mainpeople.ru VS 2019 Аревацаг , Армения»,-այսպես է մակագրել նա լուսանկարը:

aaa

Գայանե Ասլամազյան: Դերասանուհի Գայանե Ասլամազյանը կոչ է անում իր ընկերներին մասնակցել ֆլեշմոբին: Գայանեն տեղադրել է իր տարբերակը ու գրել.  «Sofia Dilanyan jan 17 лет сойдет? Փաստորեն ես էլ մասնակցեցի )) իմ ,լավ ընկերներ շարունակեք և տեղադրեք ձեր 10 տարի վաղեմիություն ունեցող նկարը»: Դերասանուհին իսկապես շատ է փոխվել:

canva-photo-editor (3)

Կարինա Դանելյան: Ոճային կտրուկ փոփոխություն՝ հեռուստահաղորդավարուհի Կարինա Դանելյանի կերպարում: Կարճ մազերն ու համարձակ կերպարը զիջել են իրենց տեղը կանացի սանրվածքին ու ավելի նուրբ տեսքին: Անփոփոխ է միայն վարսերի գույնը. շիկահերը միշտ է շիկահեր՝ անկախ տարիներից:

canva-photo-editor (5)

Արա Ղազարյան: Հեռուստահաղորդավար Արա Ղազարյանը  ևս հետ չի մնացել իր գործընկերներից ու տեղադրել իր «#10yearschallenge»-ը:

canva-photo-editor (4)

Նելլի: Երգչուհի Նելլին 10 տարի անց էլ կարմիր գույնի սիրահար է: «2009-2019. Աաաաաաա մեռա, տարբերությունը միկրաֆոննա»-մակարգել է լուսանկարը նա:

nnn

Նարեկ Մարագարյան: Հեռուստահաղորդավար Նարեկ Մարգարյանի «#10yearschallenge»-ը այս տեսքն ունի:

50269249_10156839499482530_3519114847348326400_n

Սոֆյա Պողոսյան: Դերասանուհի Սոֆյա Պողոսյանի դեպքում փոխվել է նրա հայացքը: Այժմ Սոֆյան ավելի համարձակ ու ինքնավստահ տեսք ունի:

canva-photo-editor