Ի՞ՆՉ ՊԱՏՐԱՍՏԵԼ ՍԻՐԵԼԻԻ ՀԱՄԱՐ ՓԵՏՐՎԱՐԻ 23-ԻՆ

Տոնի նախօրեին ձrec-med-2եզ ենք առաջարկում  համեղ բաղադրատոմս, որը կարելի է պատրաստել նաև տանը: Զարմացրեք ուժեղ սեռի ներկայացուցիչներին հետաքրքիր ուտեստներով:

 Տապակած նապաստակ՝ գարեջրով

Պատրաստման համար հարկավոր է՝

1 նապաստակի միս

400մլ գարեջուր

200գ սալորաչիր

2 գլուխ սոխ

1 ճ. գդալ մանանեխ

1 ցողուն ուրց

դափնու տերևներ

50գ կարագ

աղ

սև պղպեղ

Պատրաստման եղանակը՝

Կտրատել միսը, այնուհետև  տապակել այնքան, մինչև դառնա ոսկեգույն, ապա ավելացնել աղը և պղպեղը: Յուրահատուկ ճաշակ ունեցող տղամարդկանց համար կարելի էնաև տապակել լյարդը և  նապաստակի գլուխը: Ապա կտրատել սոխը և տապակել նույն թավայի մեջ, հետո ավելացնել գարեջուրը, ուրցը, դափնու տերևները, մանանեխը և սալորաչիրը: Ամբողջը եփել թույլ կրակի վրա 15 րոպե: Արդեն պատրաստի ուստեստի վրա լցնել սոուսը, փակել կափարիչով և շատ թույլ կրակի վրա թողնել 45 րոպե: Կարելի մատուցել խնձորի սոուսով կամ խաշած կարտոֆիլով: