Ի՞ՆՉ ՈՒՏԵԼ 18:00-ԻՑ ՀԵՏՈ ՈՒ ՉԳԻՐԱՆԱԼ. 7 ՀԱՄԵՂ ԴԻԵՏԻԿ ՄԹԵՐՔ

ae5f59247382fa963d5bdf5f209aacdc_fitted_740x0

 

18:00-ից հետո չուտելը գրեթե անհնար է, ավելին՝ վնասակար: Եթե ուզում ես նիհարել, ապա երեկոյի համար ընտրիր օգտակար մթերքներ: Ո՛չ, դա միայն կեֆիրը չէ:

 

Սունկ: Մինիմում կալորիա և շատ օգտակար միկրոէլեմենտներ: Դու լսե՞լ ես լեգենդ այն մասին, որ սունկը դժվարամարս է: Դա միայն այն դեպքում, եթե որոշել ես մեծ քանակությամբ յուղով ու թթվասերով պատրաստել այն:

 

Բանջարեղենային խավիար: Դդմիկ, սմբուկ, սունկ և այլ բանջարեղեն. Խավարտի հիանալի տարբերակ է:

 

Եգիպտացորեն: Եթե ցերեկը չես կարողացել զսպել քեզ ու որևէ յուղոտ բան ես կերել, ապա եգիպտացորենը թույլ չի տա, որպեսզի այն մնա օրգանիզմումդ:

 

Ծիրան: Սա կարող ես դեսերտ համարել. 100 գրամում 42 կալորիա կա:

 

Ազնվամորի: Պարունակում է նյութեր, որոնք ազդում են մաշկի գույնի և ձգվածության վրա: Ինչպես նաև այն դրական ազդեցություն ունի նյութափոխանակության հարցում:

 

Կաղամբ: Այն կարելի է ուտել ցանկացած քանակությամբ և  յուրաքանչյուր ձևով՝ խաշած, հում:

 

Կիվի: Այն լավացնում է լիպիդային նյութափոխանակությունը, վառում ճարմպը և ազատում ստամոքսի ծանրության զգացումից, եթե շատ ես կերել: