FITNESS

Ի՞ՆՉ ՈՒՏԵԼ ԸՆԹՐԻՔԻՆ ԵՎ ԻՆՉՔԱ՞Ն. ԿԱՐԵՎՈՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ՝ ԴԻԵՏՈԼՈԳ ԼԻԼԻԹ ԲԱԲԱՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ

05. 06. 2019

59776665_404796936770365_7948835703365990035_n

Դիետոլոգ Լիլիթ Բաբասյանը, ով վերջին շրջանում instagram-ի իր հետևորդների հետ կիսվում է նիհարելու մասին հետաքրքիր խորհուրդներով, անդրադարձել է հերթական կարևոր հարցին. ի՞նչ ուտել ընթրիքին և ինչքա՞ն։

«Վերջին անգամ պետք է ուտել ոչ ուշ, քան քնելուց 3-4 ժամ առաջ։ Ուտելիքը մարսվում է 4 ժամվա ընթացքում, այսինքն, եթե դուք քնում եք 23։00-ին, ընթրիքը պետք է լինի 19։00-ին։ Սա վերաբերում է բոլորին, ովքեր ուզում են նիհարել և պահպանել լավ կազմվածքը։

Եթե դուք ընթրում եք 17։00-ին, նշանակում է՝ ձեր օրգանիզմը սովածանալու է մինչև առավոտ և սննդի հաջորդ ընդունումը գնալու է ճարպերի կուտակմանը »,-մանրամասնել է Լիլիթը։

62470419_116164269627623_1129491220193541313_n (1)

Նրա խոսքով՝ ընթրիքը պետք է բաղկացած լինի սպիտակուցներից (ձուկ, հավի կրծքամիս, նապաստակի միս, ծովամթերք, ձու)։ Եթե դուք չեք նիհարում, ընթրիքին կարող եք ավելացնել բարդ ածխաջրեր՝ բրինձ, հնդկաձավար։

«Եթե երեկոյան մարզումներ ունեք, ընթրիքն առավել ևս չպետք է բաց թողնել։ Ցանկալի է ընթրել մարզումից 1.5 ժամ առաջ։ Իհարկե, պետք է նշել, որ երեկոյան մարզումն առավելություն չունի առավոտյան մարզման հանդեպ»,-հայտնել է դիետոլոգը։

Նշենք, որ Լիլիթ Բաբասյանը վերջերս նաև պատմել է նիհարելու գաղտնիքների մասին՝ անդրադառնալով տարածված միֆերին և բացահայտելով դրանք: