SHOW BISS

Ի՞ՆՉ ՈՃ ՈՒ ՀԱԳՈՒՍՏՆԵՐ ԵՆ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ ՀԱՅՏՆԻՆԵՐԻ ԿԱՆԱՅՔ. ՀՐԱՆՈՒՇ ՄՆՈՅԱՆ (PHOTO)

20. 09. 2019

glxavor

Հայտնիների կողակիցներն ու ընտանիքը մշտապես ուշադրության կենտրոնում են: Հասարակությանը հետաքրքիր է, թե ինչպիսին են նրանք, ինչով են զբաղվում: Աղջիկներին ու կանանց հետաքրքիր են նաև այնպիսի հարցեր, ինչպիսին եք նորաձևությունն ու ոճը:

Citrus.am-ը սկսել է ուսումնասիրել հայ հայտնիների կանանց ոճը և առանձնացրել քեզ համար բազմաթիվ նորաձև look-եր:

Այս անգամ մեր դիտակետում դերասան Գոռ Հակոբյանի կինն է` Հրանուշ Մնոյանը:

Զույգը ծանոթացել է Գյումրիի միջնակարգ դպրոցներից մեկում: Գոռը միանգամից է սիրահարվել իր ապագա կնոջը: Երկարատև ընկերությունից հետո Գոռն ու Հրանուշն ամուսնացել են, այժմ ունեն երկու հիանալի որդի:

Հրանուշը մշտապես ներկայանում է կանացի ու ոճային կերպարներով: Նա նաև ունի հագուստի իր օնլայն խանութը:

Նրա էջն ուսումնասիրելով` կարող ենք ասել, որ սիրում է պիջակներ, սև գույնը, երկար զգեստնտեր:

Ահա և Հրանուշի ոճային կերպարները, որոնք կարող են ոգեշնչել քեզ:

1

2

3

4

5

6

7