KIDSBLOG

Ի՞ՆՉ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ԵՐԵԽԱՅԻ ՍԻՐԵԼԻ ԳՈՒՅՆԸ

12. 12. 2018

2a16ce2172f615c6a43a17295fe0a560

Երեխայի սիրելի գույնը կարող է շատ բան պատմել նրա բնավորության մասին:

Կապույտ: Կապույտի տարբեր երանգներին նախապատվություն տվող երեխաները հանգիստ են ու հավասարակշռված: Նրանք քնքուշ են, գնահատում են կայունությունը, հազվադեպ են կամակորություն անում: Սովորաբար, նման երեխաներն ունեն իրենց կարծքիը յուրաքանչյուր հարցի շուրջ: Նրանք գերադասում են հանգիստ խաղեր: Եթե երեխան ընտրում է մուգ կապույտ, ապա նա հակված է մելանխոլիայի:

Մանուշակագույն: Նրանք ստեղծագործող մարդիկ են: Հաճույքով են նկարում, պարում: Նրանք արտիստներ են՝ ինչպես կյանքում, այնպես էլ բեմի վրա: Նման երեխաների բնավորությունը մի փոքր հանելուկային է: Նրանք կարող են հրեշտակ դառնալ այն դեպքում, երբ րոպեներ առաջ որևէ չարաճճիություն են արել:

Դեղին: Դեղինն ընտրում են երազկոտները: Նրանք հարուստ երևակայություն ունեն, երբեմն ոչ միշտ են տարբերում իրականությունն իրենց սեփական հորինածից: Սակայն նման երեխաները կարող են դառնալ քաղաքական գործիչներ կամ բիզնեսմեններ: Այս երեխաները ունեն հաղթողի լավատեսական դիրքորոշում:

Վարդագույն: Զգացմունքային են: Եթե վարդագույնն ընտրում է տղա երեխան, ապա նա զգացմունքային ու հեշտ խոցելի է: Այս երեխան չի կարողանում ինտեգրվել մյուս երեխաների շփման շրջանակ:  Ծնողները պետք է ուշադրություն դարձնեն այդ փաստին և փորձեն խոսել նրա հետ պատճառը հասկանալու համար:

Շարունակությունը՝ Kidsinfo.am-ում: