Ի՞ՆՉ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ ՀԱՅ ՀԱՅՏՆԻՆԵՐԻ ԴԱՋՎԱԾՔՆԵՐԸ

MyCollages (3)

 

Հայ հասարակության շրջանում դաջվածքների հանդեպ վերաբերմունքը միանշանակ չէ: Մերոնք կամ ողջունում, կամ ընդհակառակը՝ ծայրաստիճան դեմ են արտահայտվում մարմինը տարատեսակ պատկերներով ու գրություններով զարդարելուն: Դաջվածքները  հաճախ փիլիսոփայական  բացատրություն են ունենում, իսկ երբեմն էլ պարզապես ոճի մաս հանդիսանում:

 

Citrus.am-ը ուսումնասիրել է հայ հայտնիների դաջվածքները:

 

 

Եվա Ռիվաս

Եվա Ռիվասը բազմաթիվ դաջվածքներ ունի: Երգչուհին պատմել է, որ իր առաջին դաջվածքն արել է 15 տարեկանում՝ հետույքին: «Այն շատ գեղեցիկ է, դրանում ամբողջությամբ իմ էությունն է։ Մեծ սիրտ է, որի մեջ իմ անունն է, կրակ և թագ, բայց ամենակարևորը գրվածքն է՝ «Իմ ամբողջ կյանքն իրական սիրո վայրի կիրք է»,-մանրամասնել է Ռիվասը։ Նրա որովայնի վրա էլ կա Փյունիկ առասպելական թռչնի դաջվածք:

28433575_181456242474419_5949578720657276928_n

 

 Իվետա Մուկուչյան

Իվետա Մուկուչյանի ձեռքին մինիմալիստական ոճի դաջվածք կա, որն արվել է երեք տարի առաջ: Նրա  «Սիրահարվել եմ» տեսահոլովակում երևում է երգչուհու թիկունքին արված մեծ դաջվածքը՝ գայլի և նուրբ աղջկա կերպարանքով:

23279644_1677573442318042_6819245177882804224_n1

Նունե Եսայան

Նունե Եսայանի դաջվածքները երկու ձեռքերի վրա են: Երգչուհին դաջել է իր երեխաների՝ Հենրիի և Էլիզաբեթի անունների առաջին տառերը՝ Հ և Է:

26866833_344191989415583_4993502877260447744_n

 

Սարգիս Գրիգորյան

Դերասան Սարգիս Գրիգորյանն իր յուրօրինակ դաջվածքն արել է կնոջ՝ Մանո Գրիգորյանի ծննդյան 34-ամյակի առթիվ: Նա իր ձեռքին դաջել է կնոջ դիմանկարը, որն ուղեկցվում է «Երանի ինձ, որ ունեմ քեզ» եւ «Forever» (հավիտյան) գրություններով:

30604867_213372892583852_1573163623361019904_n

Էմմա Ասատրյան

Ջազզ երգչուհի Էմմա Ասատրյանը ևս դաջվածք ունի՝ արտահայտության տեսքով: Այն  գտնվում է պարանոցի վրա :

23472741_1467224409981622_2984399771373469596_n1