WOMAN

Ի՞ՆՉ ՄԱՆԻԿՅՈՒՐ ԱՆԵԼ ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ. 3 ԱՄԵՆԱՆՈՐԱՁև ՏԵՍԱԿՆԵՐԸ

13. 10. 2018

մմ

Մասնագետներն ամեն օր նոր գաղափարներ են հորինում մանիկյուրի համար, որոնք կարող են տպավորել յուրաքանչյուր կնոջ: Բլոգերների story-ները դիտելով՝ կարելի է հասկանալ, թե ո՞րն է հոկտեմբերի ամենաակտուալ մանիկյուրը:

Հատվածավոր մանիկյուր: Նոր թրենդն արդեն մեծ տարածում ունի համացանցում: Այնպես որ, հոկտեմբերը իդեալական ամիս է այսպիսի դիզայն փորձելու համար: Այս տարբերակը գեղեցիկ է դիտվում, երբ ընդգված է եղունգներից մեկը կամ երկուսը:

demidova_nail

Վանդակներ: Սա դասական լուծում է: Բազմաթիվ շքեղ տարբերակներ կան այս ձևը փորձելու համար: Շտապեք փորձել այս հետաքրքիր դիզայնը, որը կարելի է ստանալ ոչ միայն մեկ կամ երկու, այլ նաև բոլոր մատների վրա:

nail_unistella-q

Երկրաչափական մանիկյուր: Այս տարբերակը չի շտապում զիջել իր դիրքերը: Աշնանը մասնագետները խորհուրդ են տալիս նախընտրությունը տալ ավելի խոր ու վառ երանգներին, որոնց վրա դիզայնն ավելի շահավետ տեսք կունենա:

paintboxnails-yu