Ի՞ՆՉ ՄԱԿԱՆՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՆ ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԹԱԳԱՎՈՐԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ

20180404-queen-post2

 

Ըստ Daily Mail-ի՝ Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի բոլոր անդամները, այդ թվում՝ 92-ամյա միապետ Էլիզաբեթ 2-րդը, ունեն առնվազն մեկ մականուն:

 

Պարբերականի փոխանցմամբ՝ թագուհու մականուններից մեկը Գարի է: Պարզվում է՝ նրա ավագ թոռը՝ արքայազն Ուիլյամը, փոքր հասակում չի կարողացել արտաբերել «գրենի» (տատիկ) բառը և նրան դիմել է՝ «գարի»: Հայտնի է թագուհու ևս մեկ մականունը՝ Լիլիբեթը: Իսկ ամուսինը՝ արքայազն Ֆիլիպը, թագուհուն անվանում էր «կաղամբիկ» ու «նրբերշիկ»:

 

Մականուն ունի նաև նորաթուխ դքսուհի Մեգան Մարքլը: Պարզվում է՝ սկեսրայրը համարում է, որ նա ունի ուժեղ բնավորություն, ուստի նրան կնքել է մետաղի՝ Թանգսթեն անունով:

 

Արքայազն Հարին տարիներ առաջ հայտնի է եղել Սփայք մականունով, իսկ արքայազն Ուիլյամն ուսանողական տարիներին նախընտրում էր ներկայանալ Սթիվ անունով: