SHOW BISS

Ի՞ՆՉ ԿՐԵԼ ՍԻՐՈ ՏՈՆԻՆ. 5 ՈՃԱՅԻՆ ԼՈՒԾՈՒՄ`ՀԱՅ ՀԱՅՏՆԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ (PHOTO)

08. 02. 2019

47125859_283477928977438_5761456860034336202_n

Մոտենում է սուրբ Վալենտինի օրը: Ինչ նվեր ընտրել սիրելիի համար. սա, թերևս, այս օրերի ամենաակտուալ հարցն է: Բայց նվերի փնտրտուքի ընթացքում պետք չէ մոռանալ նաև արտաքին տեսքի մասին: Հարկավոր է նաև մտածել, թե ինչ կերպարով ես այդ օրը ներկայանալու:

Զգեստդ, դիմահարդարումդ ու վարսահարդարումդ ևս շատ կարևոր են, այնպես որ արդեն ժամանակն է նաև դրանք ընտրելու:

Citrus.am-ը կօգնի քեզ այդ հարցում: Մենք ուսումնասիրել ենք երիտասարդ, գեղեցիկ ու միշտ նորաձև հայ հայտնիների կերպարները: Ներկայացնում ենք քեզ մեր հավաքածուն` հույս ունանելով, որ այս կերպարներից մեկը կօգնի քեզ ճիշտ ընտրություն կատարել:

Եվա Զոհրաբյան: Ռոմանտիկ, բայց նաև ոճային տեսք ունենալու համար ուշադրություն դարձրու հենց Եվա Զոհրաբյանի կերպարին: Դերասանուհու կերպարը նուրբ գույների մեջ է, նա կրում է ռոմանտիկ կիսաշրջազգեստ ու ոճային պիջակ:

eva

Աննա Դովլաթյան: Ռոմանտիկ ու կանացի կերպար ստանալու համար, իհարկե, հետևիր Աննա Դովլաթյանի օրինակին: Աննան շատ լավ գիտի, թե ինչպես լինել ոճային ու կանացի:

anna

Դիանա Մալենկո: Սիրում ես վառ կերպարներ, ապա Դիանա Մալենկոն հաստատ կոգեշնչի քեզ: Ընդամենը երեք գույն և նորաձև կերպարը պատրաստ է: Ի դեպ, կետիկները չեն կորցնում իրենց ակտուալությունը:

diana

Ադրիանա Գալստյան: Ոճային ու  նորաձև համադրություն` Ադրիանա Գալստյանի կողմից: Դերասանուհին կրում է վանդակավոր զգեստ և շատ նորաձև կոշիկներ: Այս կերպարով ներկայանալի կլինես թե’ սրճարանում, թե’ ժամանցի այլ որևէ վայրում:

galy

Իննա Խոջամիրյան: Ուզում ես կանացի լինել, բայց նաև մի փոքր կտրուկ, ապա տես, թե ինչ լուծում է առաջարկում Իննա Խոջամիրյանը: Հիանալի է ստացվել` սպիտակ նուրբ զգեստ, կոպիտ ու ոճային կոշիկներ և սև պիջակ:

inna