ԽՈՀԱՆՈՑ

Ի՞ՆՉ ԿՈԿՏԵՅԼՆԵՐ ԵՆ ԽՄՈՒՄ ՀՈԼԻՎՈՒԴՅԱՆ ԱՍՏՂԵՐԸ. 3 ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍ

09. 08. 2018

7d9e5e990a4275da3bfc2c7b9873d394ce4f69f4

 

Հոլիվուդի վառ ներկայացուցիչները տարբեր ձևերով են լիցքաթափվում: Ոմանք հոգևոր հանգստություն են գտնում յոգայով զբաղվելով, ոմանք՝ մարզվելով, իսկ ահա մյուսները դեմ չեն զանազան կոկտեյլներ փորձել: Շատ միքսեր հատուկ հորնիված են բացառապես աստղերի համար և նրանց պատվին:Այսպիսով, ի՞նչ են հյուրասիրում պրոդյուսերներն ու երկպագուները հայտնի կանանց:

 

Կամերոն Դիաս. «Խնձորի մարտինի»: Կամերոնը տարատեսակ դիետաների և առողջ սնունդի մեծ երկրպագու է: Նա չի սիրում ռեստորաններ ու բարեր: Ըստ նրա՝ լավագույնը սեփական ձեռքերով պատրաստվածն է, ուստի դերասանուհու ֆավորիտը «Խնձորի մարտինին» է, որը չի պարունակում ոչ մի ավելորդ բան և պատրաստվում է տան խոհանոցում: Խառնեք 15 մլ խնձորի լիկյոր և 15 մլ «Կուանտրո» լիկյոր 40 մլ օղու հետ:

դիաս

Անջելինա Ջոլի. Կոկտեյլ «Անջելինա Ջոլի»: 2002թ. Անջելինա Ջոլին այցելել է Կամբոջա՝ «Լարա Քրոֆթ։ Դամբարաններ թալանողը» ֆիլմի պրեմիերային: Աստղի հանդեպ իրենց հարգանքն արտահայտելու համար տեղացի երկրպագուները՝ «Կարմիր դաշնամուր» ռեստորանի բարմենները, նոր կոկտեյլ են ստեղծել և անվանակոչել աստղի պատվին: Կոկտեյլն իրենից էկզոտիկ միքս է ներկայացնում: Այն բաղկացած է 100 մլ կոկոսի «Մալիբու» ռոմից, 30 մլ օղուց և 50 մլ արքայախնձորի հյութից:

ջոլի

Մադոննա. Կոկտեյլ «Կոսմոպոլիտեն»: «Սեքսը՝ մեծ քաղաքում» սերիալը բազմաթիվ թրենդներ հայտնի դարձրեց: 4 անբաժան ընկերուհիները հաճախ էին իրենց ժամանակն անցկացնում մեկ բաժակ «Կոսմոպոլիտենի» շուրջ, որը Մադոննայի սիրելի կոկտեյլն է: Ինչպես պնդում է երգչուհին՝ նա կոկտեյլին ծանոթ է եղել, ավելի վաղ, քան տեղի է ունեցել սերիալի պրեմիերան: Կոկտեյլի պատրաստման համար անհրաժեշտ է շեյքերի մեջ ավելացնել սառույց,  15 մլ «Կուանտրո» լիկյոր, 30 մլ լոռամրգի հյութ, 40 մլ օղի և 1 գդալ լայմի հյութ:

մադոննա