KIDSBLOG

Ի՞ՆՉ ԽԱՌՆՎԱԾՔ ՈՒՆԻ ՁԵՐ ԵՐԵԽԱՆ

11. 01. 2019

af555946cea40ddf97cec72d1d7d6587

Բոլոր երեխաները յուրահատուկ ենուստի դաստիարակման մեկ մեթոդը կարող էհամապատասխանել ձեր մի երեխայինիսկ մյուսին՝ բոլորովին ոչԱմերիկյան հոգեբան և գրողՋոն Գրեյըով  Children Are From Heaven գրքի հեղինակն էտարբերում է մանկական խառվածքի 4 տեսակ և, համապատասխանաբար, 4 մոտեցում:

Գրեյի մեթոդի գլխավոր նպատակը օգնել ծնողներին դաստիարակել ազատ, երջանիկ ու անկախ մարդ: Ծնողները պետք է հասկանան, որ յուրաքանչյուր երեխա յուրահատուկ է ու ունի բնավորության առանձնահատուկ գծեր, ունակություններ ու պահանջներ:

Զգացմունքային երեխաներ: Այս երեխաներն ավելի խոցելի են զգացմունքների առումով՝ ի տարբերություն մյուսների: Նրանք հաճախ շատ զգացմունքային են և ամեն ինչ մոտ են ընդունում սրտին, ուստի նրանց ավելի բարդ է տարբեր դժվարություններ հաղթահարել: Այսպիսի երեխաներին ավելի շատ աջակցություն ու գովասանք է հարկավոր: Լավ որոշում է  նման երեխաներին հնարավորություն տալ կիսվել սեփական տագնապներով: Ամենամեծ սխալը փորձել նրանց շեղել կամ ուրախացնել: Դա միյան կբարդացնի իրավիճակը, երեխան ավելի շատ կփակվի իր մեջ: Այս երեխաները հաճախ շատ սուր են արձագանքում իրավիճակներին, որոնք կապված են պահանջների ու սահմանափակումների հետ: Երբ նրանք մերժում են ստանում, ապա սկսում են լաց լինել, բայց ընկերական միջավայրում համագործակցում են շրջապատի հետ:

Ակտիվ երեխաներ: Ակտիվ երեխաները ավելի քիչ են անհանգստանում իրենց ներքին էմոցիաների վերաբերյալ: Նրանց ավելի հետաքրքիր է արտաքին աշխարհի հետ կապը: Նրանք մոտիվացված են համագործակցելու առումով, երբ հստակ պլան ունեն, գիտեն, թե ինչ է տեղի ունենալու: Նրանք ի ծնե լիդերներ են և սիրում են ուշադրության կենտրոնում լինել: Եթե երեխաները չզգան սահմաններ, ապա կսկսեն դեմ գնալ ծնողների հեղինականությունը: Ուստի շատ կարևորէ կանոններ սահմանել և հասկացնել, թե ով է տանը գլխավորը: Բայց, միևնույն ժամանակ, ծնողները պետք է երբեմնե թույլ տան նման երեխաներին գլխավորը դառնալ, ինքնուրույն որոշումներ կայացնել: Հարկավոր է նրանց այնպիսի հանձնարարություններ տալ, որոնց նրանք պատրաստ են:  Այդպես դուք կարող եք օգնել նրանց հավատալ սեփական ուժերին: