SHOW BISS

Ի՞ՆՉ ԼՈՂԱԶԳԵՍՏՆԵՐ ԵՆ ԿՐՈՒՄ ՀԱՅՏԻՆԵՐԸ. Ո՞ՐԸ ԿԸՆՏՐԵԻՐ

08. 06. 2018

MyCollages

 

Ահա, թե ինչպիսի լողազգեստներ են նախընտրում աստղերը: Ի դեպ, կարող ես ընտրել դրանցից մեկը ամառային հանգստի մեկնելուց առաջ:

 

Քենդալ Ջեններ

Քենդալն ավելի շատ սիրում է փոփոխել սև ոճային լոզագեստները, քան արևայրուք ընդունել: Պարտադիր կարմիր շրթներկը կարծես ակնարկում է, որ մոդելը ծրագրել էր հայտնվել պապարացիների ուշադրության կենտրոնում:

Քենդալ Ջեններ

 

Բելլա Հադիդ

Նա վարպետորեն կրում է և՛ ագրեսիվ լեոպարդային, և՛ Փերիս Հիլթոնի ոճի վարդագույն լողազգեստներ, բայց այս նուրբ նուդն ուղղակի հիանալի է:

Բելլա Հադիդ

 

Էմիլի Ռատակովսկի

Էմիլի Ռատակովսկին նյու ոճի ֆոտոսեսիաների գլխավոր աստղն է, նա ավելի հաճախ հանվում է, քան հագնվում: Եթե լողազգեստի բացվածքը բավականին խորն է, նա կկրի այն:

Էմիլի Ռատակովսկի

 

Քայլի Ջեններ

Քայլի Ջենների ճոխ կառուցվածքին համապատասխանում են սպորտային լողազգեստները: Կարմիրը լավագույն ընտրությունն է նման մոդելի համար:

Քայլի Ջեններ

 

Սելենա Գոմես

Սելենա Գոմեսը ևս դասականի կողմնակից է: Սև, լակոնիկ, ոչ շատ խորը բացվածքով լողազգեստը գեղեցիկ է նայվում երգչուհու հագին:

Սելենա Գոմես