Ի՞ՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ ՁԵՐ ՆԱԽԸՆՏՐԱԾ ՀԱԳՈՒՍՏԻ ԳՈՒՅՆԸ

diagonal-center-chto-odet-na-zanytia-dance-fitness

Անշուշտ, նկատել եք, որ ձեր զգեստապահարանում մի որևէ գույն գերակշռում է մյուս գույներին: Այդ նախասիրությունը ունի պարզ բացատրություն՝ գույնի ընտրությունը արտացոլում է մեր հոգեվիճակը: Իհարկե, գույների նախընտրությունը կախված է տարիքից, տրամադրությունից, եղանակից, առողջական վիճակից և վերջապես նորաձևությունից: Փորձենք պարզել հագուստի գույների նշանակությունը՝ համաձայն շվեյցարացի հոգեբան Մաքս Լուշերի:

Կարմիր

Կարմիր գույնը համարվում է շատ գրավիչ, քանի որ բարձրացնում է արյան ճնշումը և բարելավում շնչառությունը: Նրանք, ովքեր սիրում են կարմիրը, նպատակասլաց են և երբեմն էլ ագրեսիվ: Նրանք միշտ պատրաստ են փորձարկումների, կրքոտ են, ուժեղ և հավասարակշռված մարդիկ: Ապացուցված է, որ մարդիկ, ովքեր նյարդայնանում են այս գույնից, տառապում են թերարժեքության բարդույթով:

Կապույտ

Այս գույնը սիրողները հազվադեպ են ժպտում, նրանց վստահությունը շահելը ատ բարդ է: Հանգիստ մարդիկ են, ովքեր շրջապատին վստահություն են ներշնչում: Բացի այդ, այս մարդիկ հավասարակշռված են և ներդաշնակ:

Սպիտակ

Սա կատարյալ գույն է, որը նշանակում է բացարձակ ազատություն՝ առանց խոչընդոտների և արգելքների: Սա է պատճառը, որ հարսանեկան զգեստը սպիտակ է: Այս գույնին նախապատվությունը կարող են տալ ցանկացած տիպի բնավորության տեր մարդիկ:

Մանուշակագույն

Սա կարմիրի և կապույտի խառնուրդն է: Այս գույնի սիրահարները հանգիստ են, խաղաղ և զգացմունքային: Բացի այդ, նրանք ակնակալում են կախարդական հարաբերություններ, ինչպես նաև կախարդիչ հմայք: Ի դեպ, ապացուցված է, որ երեխաների 75 տոկոսը սեռական հասունության տարիներին նախընտրում են մանուշակագույնը: Դա կապված է կարմիրի և կապույտի միաձուլման հետ:

Վարդագույն

Վարդագույնը քնքշության, բարության, երազանքների և խաղաղության գույնն է: Այն սպիտակի և կարմիր խառնուրդն է, այսինքն՝ ազատության և կրքի: Եթե դուք սիրում եք վարդագույնը, ապա նախընտրում եք հանգիստ կյանք՝ զերծ ամեն տեսակ բռնություններից:

Կանաչ

Այս գույնի հանդեպ սերը վկայում է այն մասին, որ դուք գնահատում եք ձեր առավելությունները, ուժը և իշխանությունը: Դուք ցանկանում եք դուր գալ, ինքնահաստատվել և վախենում եք արտաքին ազդեցությունից:

Դեղին

Այս գույնի սիրահարները կենսուրախ և անմիջական մարդիկ են: Նույնիսկ ունեն հումորի զգացում և այս գույնով իրենց տան պատեը ներկում են խենթ մարդիկ: Դեղին գույնը ընտրում են նրանք, ովքեր ցանկանում են փոփոխություն, ազատ հարաբերություններ, որպեսզի ավելացնեն հուզմունքը և հասնել բաղձալիին: Այս գույնը բացարձակ մերժողները կամ մեկուսացված են կամ էլ նյարդային:

Երկնագույն

Այս գույնը խորհրդանշում է թեթևություն և անհոգությունը և այն սիրողները պարզապես ուրախ մարդիկ են:

Շագանակագույն

Այս գույնին նախապատվություն տվողները ամեն հետևում են զգացմունքներին և ամեն ինչ սստիճանաբար են անում: Նրանք շտապողական չեն և նախընտրում են ֆիզիկական հանգիստը:

Մոխրագույն

Մոխրագույն սիրող մարդիկ վախենում են բարձրաձայնել իրենց մասին, փոխարենը նախընտրում են աննկատ մնալ: Այն չեզոքության խորհրդանիշն է:

Սև

Սևը բացարձակ կատարելության, շքեղության և էլէգանտության գույնն է: Այս երանգի հագուստով դուք ցնցող և առեղծվածային տեսք կունենաք: Այս գույնը կարծես վկայում է բողոքի մասին: