FITNESS

VICTORIA’S SECRET-Ի ՄՈԴԵԼՆԵՐԻ ՄԵՆՅՈՒՆ ԻԴԵԱԼԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՀԱՄԱՐ

05. 06. 2018

Victoria’s Secret-ի գեղեցկուհիները շատերի համար են մոտիվացիայի մեծ աղբյուր՝ իդեալական կառուցվածքի հասնելու ճանապարհին: Նրանց մարմինն այնքան կատարյալ է, որ կասկածում ես՝ իրական են նրանք, թե՞ ոչ:  Բայց, ինչպես ասում են, կարևորը ցանկությունն է, և նման կառուցվածք ունենալը հնարավոր է: Անհրաժեշտ է միայն ուշադիր հետևել սննդակարգին և զբաղվել սպորտով: Եվ այսպես, ինչպիսի՞նն է հայտնի մոդելների սննդակարգը: Կարդա և մտապահիր:

11

 

Սնվել 3 անգամ

Մոդելների անձնական մարզիչը երեքանգամյա սննդի կողմնակից է: Այն իր մեջ ներառում է սննդարար նախաճաշ, ճաշ և ընթիրք: Իհարկե, արգելված չէ նաև օրվա ընթացքում որևէ բան ուտել, բայց մարզիչը չի ողջունում այդ քայլը:

1

 

Հրաժեշտ տուր կաթնամթերքին

Պետք է հրաժարվել կաթնամթերքից՝ փոխարինելով դրանք, օրինակ, կոկոսի, նուշի հավելումներով տարբերակով: Այո-այո, եթե ուզում ես Victoria’s Secret-ի մոդել լինել, ստիպված ես գնալ զոհողությունների:

2

 

Առանց դաժան դիետաների

Բրիտանացի թոփ-մոդել և Victotia’s Secret-ի հրեշտակ Ստելլա Մակսվելլը կարծում է, որ կարևոր է ողջամիտ մոտեցումը: Կտրուկ սահմանափակումներ հարկավոր չեն: Օրինակ, նախաճաշին մոդելը նախընտրում է ավոկադոյով ձվածեղ կամ վարսակի խյուս: Ինչպես նաև կարելի է օրը սկսել յոգուրտով, դա ևս արագ և օգտակար տարբերակ է: Լանչը կարող է մեծ քանակությամբ սպիտակուց պարունակել: Դա կարող է լինել, օրինակ, սաղմոն կամ հավ:

3

 

Բուրգերներ, հոթ-դոգ և կարտոֆիլ ֆրի

Դևոն Վինձորը ևս կարծում, որ չի կարելի բացառել մի շարք ուտելիքներ: Նախաճաշին նա նախընտրում է ձու և բեկոն: Ճաշը պետք է սննդարար լինի և պարունակի մեծ քանակությամբ պրոտեին: Եթե մոդելը հանդիպում է ընկերներին, և նրանք բուրգեր ու կարտոֆիլ ֆրի են ուտում, ապա նա ևս չի սահամանափակի իրեն:

4

 

Ջուր, դետոկս և էլի ջուր

Բելլա Հադիդն ու Ադրիանա Լիման պարբերաբար բեռնաթափում են օրգանիզմը դետոկսի օգնությամբ, նաև շատ կարևոր է ջուրը:  Պետք է օրվա ընթացքում 2-4 լիտր ջուր խմել: Նաև անհրաժեշտ է բավականաչափ քնել, քանի որ քնի պակասը դանդաղեցնում է նյութափոխանակությունը:

5

 

Ոչ մի ոգելից խմիչք և շատ քիչ ածխաջուր

Հարկավոր է խուսափել այն մթերքներից, որոնք կարող են փորի փքվածություն առաջացնել: Դրանց թվին են պատկանում շաքարավազը, սովորական ածխաջրերը, կաթնամթերքը: Ոգելից խմիչքներից արժե հրաժարվել:

8

 

80/20-ի կանոնը

Մոդել Ժոզեֆին Սկրիվերը հետևում է 80/20-ի կանոնին.  80% առողջ սնունդ ու մարզանք,  20%՝ համեղ ուտելիք: Սա հիանալի մեթոդ է, չէ՞ որ կտրուկ սահմանափակումները դեռ երբեք որևէ լավ արդյունք չեն ունեցել:

7

 

20% ճարպ օրգանիզմում

Victoria’s Secret-ի մոդելի օրգանիզմում ճարպի քանակը պետք է լինի 20%-ից ոչ ավել: Իրականում, ճարպի նորմալ տոկոսը միջին վիճակագրական կնոջ օրգանիզմում պետք է լինի 20-32%, բայց մենք գիտենք, որ բրենդի մոդելները սովորական աղջիկներ չեն:

 

59d4a7e707da2adab3d50e8bd88b8804

Օրական 1 ավոկադոն՝  առողջության երաշխիք

Մոդել Ջորջիա Ֆոուլերը հետևում է  80/10/10 կանոնին՝ իր սննդակարգի մեջ ունենալով 80% բանջարեղեն ու միրգ, 10%`օգտակար ճարպ և 10% սպիտակուց: Նա օրական 1 ավոկադո է ուտում և հենց դա է համարում առողջության երաշխիք:

9