DESIGN

Ի՞ՆՉ ԳՈՒՅՆ ԸՆՏՐԵԼ ԻՆՏԵՐԻԵՐԻ ՀԱՄԱՐ, ՈՐՊԵՍԶԻ ԽՈՒՍԱՓԵՔ ԴԵՊՐԵՍԻԱՅԻՑ

10. 11. 2018

rustic-paint-color-schemes-popular-living-room-colors-cozy-ideas-for-apartments-how-to-warm-up-decor-cosy-modern-bright-and-inspiration-pink-colorful-design-home-best-860x526

Ինտերիերի համար գույն ընտրելիս՝ պետք է առաջնորդվել ոչ միայն սեփական նախասիրություններով, այլ նաև իմանալ մարդու վրա դրա ազդեցության մասին: Ուստի, մինչև ներկ, պաստառ, կահույք, աքսեսուարներ և այլ պարագաներ գնելը՝ մտածեք, թե ինչպիսի մթնոլորտ ու տրամադրություն եք ուզում ստեղծել:

Կարմիր: Սա հզոր, տաք գույն է, որը կարող է նվիրել բարեկեցության զգացում, հաղորդել էներգիա, լավատեսություն և ինքնավստահություն, ինչպես նաև ախորժակ գրգռել: Բայց այն լավ տարբերակ է ճիշտ օգտագործման դեպքում՝ ընդ որում ոչ մեծ քանակությամբ: Եթե կարմիրը շատ է, այն կսկսի հոգնեցնել, առաջացնել բարկություն, ագրեսիա, բորբոքվածություն և տարածքը արագ լքելու ցանկություն: Այն առավել համապատասխան է սպորտով զբաղվելու համար նախատեսված վայրերում, ճաշասենյակում, խոհանոցում, գրասենյակում:

karmir

Նարնջագույն: Տաք, թարմացնող և էներգետիկ գույն է՝ հաջողություն և լավատեսություն հաղորդող: Այն կարելի է օգտագործել մեծ քանակությամբ, սակայն դրա շատ վառ երանգները կարող են գլխացավ առաջացնել: Առավել համապատասխան է այն վայրերում, որտեղ կարևոր է պահպանել ընկերասիրությունը և ակտիվությունը՝ գրասենյակ, խոհանոց, հյուրասենյակ, բանակցությունների սենյակ:

orange

Դեղին: Ուրախության, երջանկության, ջերմության և վստահության գույն է, որը լցնում է էներգիյայով, բարձրացնում տրամադրությունը, խթանում ուղեղի աշխատանքը, դրական ազդում ստեղծագործական գործունեության վրա, վիզուալ լայնացնում տարածքը՝ դարձնելով այն ավելի ջերմ: Բայց դեղինի չափազանց վառ երանգները կարող են աչքերի հոգնածություն առաջացնել: Խուսափեք օգտագործել այն մանկական սենյակներում, այն կարող է բացասական ազդեցություն ունենալ երեխայի նյարդային համակարգի վրա: Մի օգտագործեք այն նաև անքնությամբ տառապող մարդկանց սենյակում:

deghin

Կանաչ: Այն նոր սկզբի, բարեկեցության և հարստության խորհրդանիշ գույնն է: Նվիրում է հանգստություն և ներդաշնակություն՝ ստեղծելով ընկերական և սիրո միջավայր: Կանաչն օգնում է հաղթահարել հոգեբանական խնդիրները, նվազեցնում անհանգստությունն ու տագնապը: Այն սենյակում, որտեղ դուք քնում եք, ավելի լավ է օգտագործել կանաչի բաց ու պաստելային երանգներ, հյուրասենյակում՝ չեզոք երանգներ, իսկ աշխատավայրում վառ ու ձիթապտղի երանգներ:

kanach

Կապույտ: Այս խորը ու հանգիստ գույնը հաղթահարում է ագրեսիան, օգնում անքնության և հոգնածության դեպքում: Բայց դրա շատ քանակության օգտագործումը կարող է նպաստել դեպրեսիայի առաջացմանը: Կապույտը վիզուալ մեծացնում է տարածության խորությունը և սառեցնում սենյակը: Այն կարելի է օգտագործել այնպիսի տարածքներում, որտեղ չափազանց կարևոր է հանգստւոյթունն ու խաղաղությունը՝ ննջասենակ, մանկական սենյակ, լոգասենյակ:

kapuyt