TESTS

Ի՞ՆՉ ԳԱՂՏՆԻՔՆԵՐ ԿԱՐՈՂ Է ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ՏՂԱՄԱՐԴՈՒ ՀԱՅԱՑՔԸ

13. 10. 2018

tumblr_n23kbtCYC81ttu9fbo1_640

Տղամարդու հայացքը կարող է բացահայտել այն, ինչ նա ամեն կերպ փորձում է թաքցնել:  Տղամարդկային հայացքը կարող է արտահայտել տարբեր զգացմունքներ՝ ատելությունից մինչև թեժ սերը: Ընդ որում, դեմքի արտահայտությունը կարող է մնալ անփոփոխ: Իսկ ինչպե՞ս կարդալ տղամարդկային հայացքի թաքնված ազդանշանները:

Տղամարդը նայում է ձեզ և այդ ժամանակ նրա բիբերը սկսում են լայնանալ: Սա խոսում է նրա երախտագիտության և նվիրվածության մասին: Ինչպես նաև սա  խորը համակրանքի նշան է:

Ուղիղ հայացք: Տղամարդը կարող է նայել ուղիղ աչքերի մեջ, բայց նրա աչքերը ոչինչ չարտահայտեն: Դա վատ նշան է. կա՛մ ձեր զրույցի թեման է  ձանձրալի նրա համար, կա՛մ նա մտածում է իր համար ավելի կարևոր խնդրի շուրջ:

Տղամարդը «թարս է նայում» ձեզ: Սրա համար 2 պատճառ կարող է լինել՝ թաքուն ծաղրանք կամ հետաքրքրություն: Ծաղրանքի մասին խոսում են մի փոքր իջեցված շուրթերի անկյունները և սեղմված աչքերը:  Հետաքրքրվածության մասին խոսում է հազիվ նկատելի ժպիտը: Աչքերը սեղմված չեն, այլ լայն բացված:

Տղամարդու հայացքը երկար ժամանակ թափառում է կնոջ կազմվածքի վրայով: Այստեղ ամեն ինչ պարզ է: Սա խոսում է սեքսուալ հետաքրքրվածության մասին: Տղամարդիկ չեն ամաչում բացահայտ զննել կնոջը՝ հիանալով նրա բարեմասնություններով:

Զրույցի ժամանակ տղամարդու հայացքը թափառում է սենյակով: Սա  նշանակում է, որ նա ընդհանրապես հետաքրքրված չէ խոսակցության թեմայով: Եվ նա դա բացահայտ ցույց է տալիս:

Տղամարդն նդհանրապես խուսափում է տեսողական կոնտակտից: Նա չի նայում կնոջ աչքերի մեջ՝ գերադասելով հայացքն այլ ուղղությամբ շեղել: Դա կարող է խոսել չափազանց ամաչկոտության կամ անինքնավստահության մասին: Կարող է այնպես լինել, որ դուք տղամարդուն դուր եք գալիս, սակայն նա վախենում է դա խոստովանել:

Ինչպե՞ս իմանալ, որ տղամարդը ստում է: Ուղղակի պետք է ուշադրություն դարձնել ամեն մի դետալին: Տղամարդը զրույցի ժամանակ լայն բացում է աչքերը: Այդ նշանը ինքնին ոչինչ չի նշանակում: Բայց եթե դուք ունեք զգացում, որ նա ամբողջ զրույցի ընթացքում կարծես հետևում է ձեզ, ապա մեծ է հավանականությունը, որ նա ստում է: Ստի ժամանակ մարդու հայացքը կարծես թե հետևում է զրուցակցին: Տղամարդը հետևում է՝ հավատում եք դուք, թե՞ ոչ: