Ի՞ՆՉ ԱՐԺԵ ՔԻՄԻ և ՋԵՅ ԼՈՅԻ ՀԵՏՈՒՅՔԸ. ԱՍՏՂԱՅԻՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

գլխավոր

 

Մարմնի հատվածների ապահովագրումը Հոլիվուդում սկսվել է 80-ականների սկզբում, երբ հաճախակիացել էին մոլագարների ու խելագարված երկրպագուների հարձակումները աստղերի վրա: Այսօր նման ապահովագրումներով ոչ մեկին չես զարմացնի: Արի պարզենք, թե որոնք են աստղային մարմինների ամենաթանկարժեք հատվածները:

 

Մերայա Քերի

Մի քանի տարի առաջ երգչուհի Մերայա Քերին ապահովագրել է իր ոտքերը 1 միլիարդ դոլարով, որը ռեկորդային արժեք է: Ճիշտ է, հիմա աստղի ոտքերը կորցրել են նախկին արժեքը՝ դառնալով 35 միլոն դոլար: Նույն արժեքով Մերայան ապահովագրել է նաև իր ձայնը:

Մրայա Քերի

 

Հայդի Քլում

Victoria’s Secret-ի  նախկին «հրեշտակ» Հայդի Քլումը ևս ապահովագրել է իր ոտքերը՝ գնահատելով դրանք 2,2 միլիոն դոլար, ընդ որում Հայդիի ձախ ոտքը 200.000 դոլարով ավելի էժան է փոքր սպիի պատճառով:

Հայդի Քլում

 

Ռիհաննա

2007 թ. Ռիհաննան գովազդային պայմանագիր է կնքել Gillette-ի հետ, որից հետո ընկերությունը ապահովագրել է երգչուհու ոտքերը 1 միլիոն դոլարով:

Ռիհաննա

 

Ջենիֆեր Լոպես

Լոպեսի ու նրա «ոսկե» 5-րդ կետի մասին գիտի ողջ աշխարհը: Սակայն մենք նույնիսկ չէինք կարող ենթադրել ինչ գումարի մասին է խոսքը: Ըստ ասեկոսեների՝ Ջեյ Լոն ապահովագրել է իր շքեղ հետույքը 800 միլիոն դոլարով:

Լոպես

 

Քիմ Քարդաշյան

Ջեյ Լոյի հետևից գեղեցկուհի Քիմը ևս ապահովոգրել է իր հետույքը 21 միլիոն դոլարով:

Քիմ

 

Մադոննա

Փոփի թագուհին ուզել է ապահովագրել իր կուրծքը 20 միլիոն դոլարով, բայց ոչ մի ապահովագրական ընկերությունը չի համաձայնվել այդ գումարին: Արդունքում Մադոննայի կուրծքն այսօր արժե ընդամենը 2 միլիոն դոլար:

Մադոննա

 

Կլաուդիա Շիֆեր

90-ականների գլխավոր սուպերմոդելը չի ապահովագրել իր իդեալական մարմինը, իսկ ահա դեմքը գեղեցկուհին գնահատել է 5 միլիոն դոլար:

Շիֆեր

 

Ջուլիա Ռոբերտս

People ամսագրի վարկածով աշխարհի ամենագեղեցիկ կինը ապահովագրել է իր սպիտակափայլ ատամները 30 միլիոն դոլարով:

Ջուլիա Ռոբերտս