Ի՞ՆՉ ԱՆԵԼ, ԵՐԲ ԿԻՆԸ ԱՐՏԱՍՎՈՒՄ Է

tumblr_nltgp8V3Rs1uonfnzo1_500Ի՞նչ անել, երբ կինը արտասվում է – հիշեցում տղամարդկանց համար

1. Առաջին հերթին, պետք է որոշել, թե ինչու է կինը արտասվում: Եթե հայտնաբերվում է պատճառը, ապա մխիթարելը դառնում է վտանգավոր: Սակայն, երբ կինը շարունակում է արտասվել ա
ռանց պատճառ, ապա պարզ է դառնում, որ նա լաց է լինում երջանկությունից:

2. Երբ կինը արտասվում է, ապա չպետք է նրան միայնակ թողնել: Նրա հանդեպ եղեք ուշադիր և հեռու գնացեք նրանից, սակայնհեռավորությունից հետևեք ձեր կնոջը:

3. Գոյություն ունեն մի շարք հարցեր, որոնք չարժե տալ, ինչպես՝ «Ի՞նչ ես ուզում», «Ո՞վ է մեղավոր», «Ի՞նչ պետք է անեմ»: Առաջին հարցը կազդի դրամապանակի վրա, իսկ վերջին երկուսը՝ ձեր արժանապատվության վրա:

4. Ի պատասխան կնոջ արցունքների՝ չպետք չէ փախչել ինչ-որ տեղ կամ ինչ-որ մեկին պատժել: Այլ պետք է անել ճիշտ հակառակը:

5. Երբ կինը արտասվում է, նրան պետք չէ նվերներ տալ, քանի որ դա վատ սովորություն է, դրա փոխարեն նրան մեկ տուփ թաշկինակ տվեք: Հիշե՛ք, նվերներ տալիս են միայն ուրախ կանանց:

6. Եթե դուք կատարել եք բոլոր հրահանգները, սակայն կինը դեռ շարունակում է արտասվել, ապա նա ցանկանում է, որ հենց դուք նրան մխիթարեք և սփոփեք: Նրան ցույց տվեք ձեր տխուր և անհանգիստ դեմքը:

7. Պարտադիր չէ հասկանալ այն ամենը, ինչ ասում է կինը, կարևորը խորը արտաշնչելն ու նրան մեղմ գրկելն է:

8. Արտաքին տեսքով գրավելու վարպետությունը կարող է շեղել կնոջը: Օրինակ՝ չսափրված դեմքը մոռացնում է խնդիրները և կինը ինքնաբերաբար կենտրոնանում է ձեզ վրա:

«Եթե տղամարդը լաց է լինում» – հիշեցում կանանց համար

1. Նրբանկատ եղեք և ձևացրեք, թե չեք նկատել տղամարդու զուսպ հեկեկոցը:

2. Շոյեք տղամարդուն և ասեք. «Դե լավ»:

3. Եթե տղամարդը շարունակում է արտասվել, ապա նրան տվեք թաշկինակ և գրկեք: