Ի՞ՆՉՊԻՍԻ ԿԻՆ ԵՔ ԴՈՒՔ՝ ԸՍՏ ՀՈՐՈՍԿՈՊԻ

aquarius-daily-horoscope-proastro-virgo-kamal-daily-kapoor-rijԻդեալական կնոջ վերաբերյալ յուրաքանչյուր ոք ունի իր տեսակետը. ոմանք սիրում են գործարար կանանց, մյուսներն էլ նախընտրում են լուռ ու հեզ տնային տնտեսուհիներին: Կնոջ և տղամարդու համատեղելիությունը կարելի է ստուգել համապատասխան կենդանակերպի նշանների:

Խոյ

Խոյ-կանայք կյանքի հուսալի ուղեկիցներ են, ովքեր իրենց տղամարդուն անհաջողակից կարող են վերածել հաջողակ գործարարի: Նրանք կյանքում շատ լավատես են և հորդորում են ամուսնուն հասնել նոր ձեռքբերումների: Խոյերը միշտ պատրաստ են ռիսկի դիմել և իրենց համար «պարտվել» բառը գոյություն չունի:

Ցուլ

Եթե տղամարդը ցուլ-կնոջը կարողանա ապահովել ֆինանսական բոլոր միջոցներով, ապա փոխարենը կստանա բարեհամբույր ընտանեկան հարաբերություններ և անսանձ սեր: Այս կանայք ունեն գործարարի խորաթափանցություն և ընկերների շրջանում շատ են հարուստ և ազդեցիկ մարդիկ:

Երկվորյակ

Անփոխարինելի լինելու ցանկությունը միշտ է ու ամենուր: Այս կանայք օգնում են թե՛ իրենց խորհուրդներով, և, թե՛ գործով: Լավ տնային տնտեսուհիներ են, ովքեր գնահատում են գեղեցկությունը, սակայն անհամբեր են:

Խեցգետին

Տղամարդը երջանիկ է խեցգետին-կնոջ կողքին: Կանայք, ովքեր պատկանում են կենդանակերպի այս նշանին, հարմարավետության և ջերմության սիրահարներ են: Սովորաբար նրանց ընտրության հարցում ամուսինները մեկ վայրկյան անգամ չեն կասկածում: Նրանց միակ թերությունը խանդն ու պահպանողականությունն է:

Առյուծ

Առյուծ-կանայք չեն սիրում լինել երկրորդական, նրանք առաջնորդներ են: Պահանջում են մեծ ուշադրություն և հաճոյախոսություններ: Հատկապես գնահատում են ֆինանսական կայունությունը: Բարդ և դժվարին պահերին հուսալի ընկեր են ամուսնու համար:

Կույս

Այս կանայք տանը ստեղծում են հարմարավետություն: Մնում են ստվերում և հանուն իրենց ամուսնու կարող են զոհաբերել կարիերան: Արկածների սիրահար չեն,

նախընտրում են ստեղծել ընտանեկան հարմարավետություն և համեղ կերակուրներ են պատրաստում:

Կշեռք

Կշեռք-կանանց համար առաջնայինը հարմարավետությունն է, իսկ զգացմունքները՝ երկրորդ պլանում են: Կարող են լավ խորհուրդներ տալ, մարդամոտ են և շրջապատված ընկերներով: Նրանց առավելությունը նրբազգացողությունն է:

Կարիճ

Կարիճ-կանայք ուժեղ են և դիտավորյալ: Ոչինչ չեն խնայում իրենց սիրուն հասնելու համար: Բացի այդ, նրանք կյանքի վստահելի ուղեկիցներ են և պատրաստ են տանել դժվարությունները: Այս կանայք միայն չեն կարողանում տանել միօրինակությունը:

Աղեղնավոր

Աղեղնավոր-կանայք տիրապետում են ուժեղ և անսպառ էներգիայի: Նրանք պաշտպանում են ամուսնու շահերը, սակայն չեն աջակցում իրավունքների և ազատությունների խախտմանը: Կյանքւմ կարևորում են ինքնատիրապետման զգացումը և սպասում մեծ ձեռքբերումների:

Այծեղջյուր

Այծեղջյուր-կանայք հանուն հաջողության պատրաստ են զոհաբերել ամեն ինչ: Տնտեսող են և համեստ: Հարաբերություններում գնահատում են հարմարավետությունը: Նրանց միայն պակասում է համբերությունը և զսպվածությունը:

Ջրհոս

Ջրհոսները հարաբերություններում կարևորում են ազատությունը և բազմազանությունը; Դժվար պահերին օգնում են իրենց տղամարդուն և դառնում նրա անգնահատելի օգնականն ու գործընկերը: Ջրհոս-կանանց համար առաջնային է հոգևոր կյանքը, իսկ նյութականը երկրորդ պլանում է:

Ձկներ

Ձուկ-կանայք տղամարդկանց հետ հարաբերություններում հիմնվում են խաղաղության և երջանկության վրա: Հարաբերությունները ամրապնդելու համար անում են հնարավորը և անհնարինը: Եթե սիրելին դա չի գնահատում, ապա ձուկ-կանայք հուսալքվում են և ընկճվում: