ԻՆՉԻ՞Ց ԿԱԽՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ ԱՍՏՂԵՐԸ. 7 ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ

Միլա Կունիս – World of Warcraft

Հաղոդումներից մեկի ժամանակ Միլան խոստովանել է, որ կախվածություն ունի “World of Warcraft” համակարգչային խաղից: Դրա պատճառով նա որոշել է այլևս չխաղալ առհասարակ և հիմա հնարավորինս փորձում է դա չանել:

Միլա Կունիս

 

Փերիս Հիլթոն – ակնթարթային արևայրուք

Փերիսն ու սպիտակ մաշկը անհամատեղելի են: Այս աղջիկը ամառ-ձմեռ արևայրուքով  է: Նա  ոչ թե պարզապես պատրաստ է մի ամբողջ կարողություն ծախսել դրա վրա, այլ մշտական է անում  ու չի էլ զղջում դրա համար:  Նրա խոսքով՝ արևայրուք ընդունելը նույնիսկ ավելի լավ է, քան  սեքսը:

Փերիս Հիլթոն

 

Լիլի Ալեն – փնտրում է ինքն իրեն Google-ով

Լիլիի խոսքով՝ ինքը տառապում է համացանցային կախվածությունից և շատ ժամանակ է այնտեղ անցկացնում: Բայց ամենից շատ նրան վախեցնում է գրեթե ամեն վայրկյան որոնել, թե ինչ նոր բան են իր մասին գրել:

Լիլի Ալեն

 

Կամերոն Դիաս – գոլֆ

Սա դերասանուհու սիրելի խաղն է: Մի անգամ նա 3 տարի ընդմիջում է արել, բայց հետո բազմաթիվ հարցազրույցներում հաճախ ընդգծել է, որ այդ 3 տարիներն առանց գոլֆի չի ապրել, այլ պարզապես գոյատևել է:

Կամերոն Դիաս

 

Էմմա Ուոթսոն – ուսում

Էմմային հաց մի տուր, թույլ տուր սովորել: Նա սիրում է տարբեր ուսումնական ծրագրեր, օնլայն-ուսում, սեմինարներ:

Էմմա Ուոթսոն

 

Բեյոնսե – օնլայն խաղեր

Այս  առումով նրանք Միլա Կունիսի հետ նման են: Կյանք չունեն առանց խաղերի: Առաջ Բեյոնսեն ազատ ժամանակն անցկացնում էր խաղալով՝ գոնե մի քանի ժամ,  բայց հիմա 3 երեխաների հետ հոգսերն այլ են:

Բեյոնսե

 

Քեթի Փերրի –ատամների մաքրում

Քեթին օրվա ընթացքում 6 անգամ մաքրում է ատամները: Նրա խոսքով՝ այդ կախվածությունից ազատվելն անհնար է:

Քեթի Փերրի