SHOW BISS

«ԺՊՏՈՒՄ ԵՍ ՈՒ ՁԵՎԱՑՆՈՒՄ, ԹԵ ԱՄԵՆ ԻՆՉ ԼԱՎ Է, ՍԱԿԱՅՆ ԻՐԱԿԱՆՈՒՄ ԱՅԴՊԵՍ ՉԷ». ՋՈԼԻՆ` ՓԻԹԻՑ ԲԱԺԱՆՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

08. 10. 2019

image

44-ամյա Անջելինա Ջոլին խոստովանել է, որ 55-ամյա Բրեդ Փիթից բաժանումն առողջական խնդիրների պատճառ է դարձել։

Ջոլին հայտարարել է, որ 2016թ. բարդ շրջան է վերապրել, ինչը կապված էր ամուսնալուծության հետ։

Ինչպես գրում է Cosmo-ն, աստղային մայրիկը մնացել է վեց երեխաների հետ, որոնց չէր կարող ցույց տալ իր իրական վիճակը։ Հենց նրանք էլ փրկել են դերասանուհուն:

«Երբ երեխաներ ունեք, միշտ ձգտում եք նրանց համար օրինակ լինել։ Ես անթույլատերլի էի համարում թուլանալ ու սկսել խղճալ ինձ։ Իհարկե, իմ ամբողջ ուժը գալիս է երեխաների հետ շփումից։ Ամենն, ինչ ես անում եմ, անում եմ բացառապես հանուն նրանց»,- խոստովանել է դերասանուհին:

Ջոլին նշել է, որ Փիթի հետ 9 տարվա հարաբերությունների ընթացքում սովորել է իրեն ընդունել որպես զույգի մաս և վախեցել է միայնությունից։

«Եղել օրեր, երբ ես ինձ հայելու մեջ չէի ճանաչում։ Ինձ նայում էր դժբախտ կին, որը կորցրել էր իր կարևորը մասը։ Ես ու Բրեդը մշտապես միասին էինք, և մի պահ մեր միությունը քանդվեց։ Ես ստիպված էի կրկին սովորել ապրել առանց զուգընկերոջ»,- Daily Mail-ին հայտնել է ասել է Անջելինա Ջոլին։

Նա խոստովանել է, որ այդ շրջանում առողջական խնդիրներ է ունեցել. «Ամբողջ ուժով ժպտում ես ու ձևացնում, թե ամեն ինչ լավ է, սակայն իրականում այդպես չէ։ Ես չեմ սիրում մարդկանց ցույց տալ, թե որքան դժվար է ինձ համար։ Դրան գումարեք փաստը, որ ես այդ ժամանակ լուրջ հիվանդ էի։ Մի խոսքով, դժվար էր մասերի չբաժանվել, բայց ես շնորհակալ եմ այդ փորձին։ Ես հաստատապես ավելի ուժեղ եմ դարձել, իսկ ամեն վատ բան անցյալում է»:

Դերասանուհին լավատեսորեն  է տրամադրված.«Ես չգիտեմ՝ ինչ է ինձ համար պատրաստել ճակատագիրը։ Հնարավոր է՝ մոտ ժամանակահատվածում ես հանդիպեմ ինչ-որ մեկին, հնարավոր է՝ ոչ։ Չեմ ցանկանում գուշակել։ Բայց ես բաց եմ ցանկացած նոր բանի համար»: