ԺՈՒԼՅԵՆ ՀԱՑԻ ՄԵՋ

2e89f3fcf2c7bb080e1631a161527b8fՀարկավոր է

հավի կրծքամիս 200 գրամ

 շամպինիոն 250 գրամ

 սոխ 1 հատ

պանիր 150 գրամ

 ալյուր 1 թեյի գդալ

թթվասեր 2 ճաշի գդալ

 հաց 1 հատ

 աղ

 սև պղպեղ

Պատրաստման եղանակը

Հավի կրծքամիսը, սոխը, սունկը կտրտել, պանիրն անցկացնել քերիչով: Կտրել հացերի վերևի հատվածը, հանել միջուկը` թողնելով ոչ շատ հաստ եզրերը: Տապակել սոխը բուսայուղի մեջ, ավելացնել սունկը, 2-3 ր. տապակել, այնուհետև առանձին տապակած հավի կրծքամիսը, աղը, պղպեղը, ալյուրը, խառնել, վերջում ավելացնել թթվասերը, խառնել: Եփել այնքան` մինչև պնդանա: Ջեռոցը տաքացնել 200 աստիճան, ժուլյենը լցնել հացերի մեջ, վրան պանիր լցնել և դնել ջեռոցը, թողնել այնքան` մինչև պանիրը հալչի և մի փոքր կարմրի: