GIRLS

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՏՂԱՆԵՐԻ 5 ՏԵՍԱԿ, ՈՐՈՆՑԻՑ ՊԵՏՔ Է ՀԵՌՈՒ ՄՆԱԼ

06. 07. 2019

decf32f4f2ebb271effe95e7c3d219a9

Յուրաքանչյուր տղամարդ իր առանձնահատուկ բնավորությունն ու տեսակն ունի: Ոմանք իրենց սիրելիներին կարող են երջանկություն պարգևել, իսկ ոմանք՝ փչացնել ողջ կյանքը:

Ինֆանտիլ: Սովորաբար, նրանց կոչում են «մայրիկի տղաներ»: Այդպիսի տղաները ինքնուրույն չեն կարող լինել: Հարաբերություններում միշտ կլինեք երեքով, և դա նրա մայրն է: Նա միշտ կզանգի որդուն, կշեղի ամեն պահի: Նման տղամարդը դժվարանում է ինքնուրույն որոշումներ կայացնել, նա միշտ մայրիկի խորհրդի կարիքն ունի:

Միշտ ազատ:  Նրանք ուրախ են, ապահոված, ունեն շատ ընկերներ: Նրանք կարող է 40 անց լինել, բայց շչտապել ամուսնանալ: Նման տղամարդկանց կյանքում պարզապես տեղ չկա կնոջ համար: Կանանց հետ շփումը նրանց համար նման է զվարճանքի: Նման տղամարդկանց հետ կարելի է հինալաի երեկո կամ հանգստյան օրեր անցկացնել, բայց մոռանալ ամուսնության մասին: Նրանք վտանգավոր են նաև նրանով, որ կարող են ցանկացած պահի անհետանալ քո կյանքից:

Փնթփնթան: Նրանք անհաջողակ են: Հաճախ են բողոքում կյանքից, իրենց անհաջողությունների մեջ մեղադրում ուրիշներին: Հաճախ չունեն մշտական աշխատանք: Պնդում են, որ տվյալ պահին իրենց հարմար աշխատանք չկա կամ սպասում են շահավետ առաջարկի: Դժվարանում են ապահովել իրենց, ուստի ընտանիքի մասին խոսք անգամ չի կարող լինել:

Դաժան: Կարծես, ամեն ինչ պարզ է: Բայց դաժան ու ագրեսիվ տղամարդիկ կարողանում են լավ դիմակավորվել: Նրանք բրուտալ են, հմայիչ: Երբեմն կարող են նաև կրիմինալ անցյալ ունենալ: Սկզբում հոգատար են, պատրաստ են պաշտպանել, հետագայում նման հոգատարությունը վերածվում է մշտական վերահսկողության:  Նրա կողքին ստիպված կլինես բացատրություն տալ յուրաքանչյուր քայլիդ համար: Նրանք ճնշում են էմոցիոնալ ու ֆիզիկական առումով: Ունակ են ամբողջովին կործանել կնոջ անհատականությունը:

Ալֆոնս: Նրանց բավականին բարդ է տարբերել: Սովորաբար, կանայք շատ ուշ են հասկանում, որ ընկել են նրանց ծուղակը: Պարտադիր չէ, որ նրանք երիտասարդ տղամարդիկ լինեն, ալֆոնս կարելի է լինել ցանկացած տարիքում: Նրանց գրավում են ֆինանսապես ապահոված կանայք: Հաճախ նրանք ներկայանում են որպես լուրջ բիզնեսմեններ, ովքեր տվյալ պահին ֆինանասական դժվարություններ ունեն: