WOMAN

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՏՂԱՆԵՐԻ 3 ՏԻՊԻԿ «ԱՐԴԱՐԱՑՈՒՄ»

05. 12. 2018

canva-photo-editor (12)

Կանայք միշտ ուշադրություն են դարձնում մանրուքներին: Հենց դրանք են որոշիչ դեր խաղում զուգընկերոջ ընտրության, աշխատանքի և այլ որոշումների հարցում:

Ժամանակակից տղամարդիկ ավելի կամակոր ու քմահաճ են դարձել: Մեծամասամբ, նրանք գիտեն, թե ինչ են ուզում, բայց հազվադեպ են որևէ բան անում իրենց ուզածին հասնելու համար: Նրանց պետք է առաջ մղել: Ուշադիր. առաջ մղել, ոչ թե ճնշել: Ժամանակակից որոշ տղամարդկանց պակասում են պատասխանատվության զգացումը, համբերությունը: Նրանց ավելի շատ ազատություն է հարկավոր:

Ժամանակակից տղամարդն ուզում է իր կողքին տեսնել ուժեղ, գեղեցիկ, սեքսուալ ու հաջողակ կնոջ: Բայց հանդիպելով նման կնոջ՝ նրանք հաճախ չգիտեն ինչպես վարվել: Եվ հենց այդտեղ էլ առաջ են գալիս խնդիրները:

Ժամանանակից տղամարդկանց տարածված «արդարացումներ», որոնց բախվում են աղջիկները: Դրանք թույլ չեն տալիս, որպեսզի հարաբերություններն ավելի լուրջ փուլ մտնեն:

Ժամանակակից տղամարդը պատրաստ է ամուսնության, ԲԱՅՑ դեռ ժամանակը չէ, պահը հարմար չէ, հարկավոր է սպասել: Սա արդարացման տիպիկ տարբերակ է որոշ տղամարդկանց համար: Նրանք կարծես հույս են տալիս, որպեսզի միանգամից ցույց տան, որ այդ հույսը կարդարացվի միայն «խոստումնալից ապագայում»: Հիասթափություններից հետո նա վերջապես հասկանում է, որ պատրաստ է ընտանիք կազմել, կայուն կանգնած է հողի վրա, ԲԱՅՑ վախ է առաջանում դուրս գալ հարմարավետ գոտուց: Կա ռիսկ, որ ամեն ինչ նորից այնպես չի գնա: Այս վախը հատուկ է տղամարդկանց և կանանց, բայց երբեմն հենց ռիսկը կարող է վաղվա օրն ավելի լուսավոր ու անմոռանալի դարձնել:

Ժամանակակից տղամարդը պատրաստ է համատեղ կյանքի, ԲԱՅՑ հիմա նրա կարիերան վերելք է ապրում: Կինը կարող է ոգեշնչել ու թևեր տալ, լինել տղամարդու էներգիայի աղբյուրը: Նա ավելի շատ է տալիս, քան վերցնում է: Կարիերան ու հարաբերությունները համատեղի երևույթներ են՝ հիշեք սա միշտ:

Ժամանակակից տղամարդը պատրաստ է երեխաներ ունենալ, ԲԱՅՑ դեռ մի լավ չի վայելել կյանքը: Այս արդարացումն ունիկալ է: Որոշ աղջիկներ դրանից հետո շարունակում են հարաբերությունները: Հիշեք, որ երբեք չեք կարող 100 %-ով պատրաստ լինել երեխա ունենալ, միշտ որևէ վախ կա, դա նորմալ է: Երեխան մեծ պատասխանատվություն է, նոր փուլ, որ վախեցնում է իր անորոշությամբ: Եվ հետո պետք է հիշել նաև այն մասին, որ մարդիկ պատրաստ են ամեն ինչի միայն իրենց սիրելիների հետ, հակառակ դեպքում, միշտ էլ կգտվեն արդարացումներ ու պատճառաբանություններ: