GIRLS

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՂՋԻԿՆԵՐԻ 3 ՏԵՍԱԿ, ՈՐՈՆՔ ՎԱՆՈՒՄ ԵՆ ԿԱՅԱՑԱԾ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ

18. 09. 2019

image

Բոլոր աղջիկներն ու կանայք շատ տարբեր են, համապատասխանաբար, ձգում են տարբեր տղամարդկանց: Բայց գոյություն ունի աղջիկների 5 տեսակ, որոնք վանում են կայացած ու ուժեղ տղամարդկանց:

Առևտրական: Պարտադիր չէ, որ նա աշխատի առևտրի ոլորտում: Պարզապես այս աղջիկն իր պահվածքով հասկացնում է, որ աչքի չի ընկնում խելքով ու պահելաձևով: Նա անդադար փորձում է ուշադրություն գրավել` բարձր ծիծաղով, աչքերի խաղով ու ուրիշներին ծաղրելով: Նա քնքուշ է տղամարդկանց հանդեպ, բայց կոպիտ` կանանց նկատմամբ: Յուրաքանչյուր աղջկա մեջ նա պոտենցիալ մրցակից է տեսնում ու բացահայտ ատելություն ցույց տալիս: Նա կարոող է դատարկ բանի համար սկանդալ սարքել ու երբեք չընդունել սեփական սխալը: Կրում է վուլգար, վառ ու անճաշակ հագուստ: Կամ հաճախ կարող է քայլել նորաձևությանը համընթաց, բայց ընդամենը բացում է բերանը ու վերջ…

Ձրիակեր: Ամենահաճելի տերմինը չէ, իհարկե, բայց նման աղջիկները քիչ չեն: Նրանք, չգիտես ինչու, կարծում են, որ չափահաս դառնալուց հետո ծնողների գրկից կարող են թռչել տղամարդկանց պարանոցին: Նրանք անդադար փնտրտուքի մեջ են, պատրաստ են ամեն ինչ անել, միայն թե չաշխատեն: Ըստ նրանց` տղամարդիկ պետք է միշտ հոգան իրենց կարիքները:

Հիստերիկ: Տղամարդիկ չեն սիրում նույնիսկ սովորական երկար-բարակ խոսակցություններ, երբեմն կարող են խուսափել լուրջ թեմաներից, էլ ուր մնաց անդադար հիստերիաներից չփախչեն: Նրանք չեն սիրում վերահսկում, խաչաձև հարցեր: Տղամարդիկ իրենց բնույթով անկախ են: Հիստերիաները պարզապես անտանելի են նրանց թվում: