ԹՈՓ 10 ԻՐ, ՈՐՈՆՔ ԿՕԳՆԵՆ ԱՊԱԳԱ ՄԱՅՐԵՐԻՆ

Մայրիկ լինելը հաճելի պարտականություն է և մեծ երջանկություն: Սակայն, գաղտնիք չէ, որ  բոլոր մայրերն էլ ցանկանում են ունենալ օգնական, որը կհեշտացնի երեխայի խնամքը:  Իսկ եթե փոքրիկների խնամքի հարցում մայրիկներին օգնում են օգտակար իրեր, ապա ամեն բան արդեն կատարյալ է դառնում:

Այսպիսով Mamablog-ը ապագա մայրիկներին ներկայացնում ենք մանկական իրեր, որոնք կփոխեն նրանց կյանքը՝ դարձնելով այն ավելի թեթև և հաճելի:

 

 Բարուրի սեղան երեքը մեկում:

Դրա մեջ մտնում են երեխայի լողատաշտակը, բարուրի հարմարավետ սեղանը և երեխային լողացնելու համար անհրաժեշտ պարագաների ամանները: Մայրիկը երեխային կարող է լողացնել, փոխել հագուստը մեկ տեղում և հեշտությամբ տեղափոխել փոքրիկին` խնայելով տարածքը և ժամանակը: Իր կառուցվածքի շնորհիվ մայրիկը ինքնուրույն կարող է կառավարել սեղանի բարձրության դիրքերը:
img_2490-2

img_2493-2

Կերակրման շարժական աթոռ:

Որոշ մայրիկներ ճամփորդելու ընթացքում երեխային կերակրելիս  դժվարություններ են ունենում, քանի որ ձեռքի տակ չունեն հարմար աթոռներ,   որոնք  քիչ տեղ են զբաղեցնում և մաքսիմալ հարամարավետ են: Սակայն շարժական այս աթոռների  շնորհիվ մայրիկը կարող է ամեն տեղ գնալ փոքրիկի հետ և չմտածել  այդ դժվարությունների մասին:  Կերակրման այս աթոռները ծալվում են և հեշտությամբ տեղափոխվում: Այսուհետ երեխային կերակրելը դառնում է ավելի  հաճելի և հետաքրքիր:

img_2744-2

img_2502-2

Վիդեո և աուդիո դայակներ:

Այս փոքրիկ սարքերի շնորհիվ մայրիկը փոքրիկի հետ կապը պաշտպանում է տան ներսում և դրանից դուրս: Որոշ մայրիկներ կզարմանան, բայց աուդիո և վիդեո դայակների շնորհիվ նրանք կարող են լսել նույնիսկ երեխայի շունչը: Տեղադրելով սարքը փոքրիկի սենյակում` դուք կհասցնեք անել ձեր բոլոր գործերը և միաժամանակ տեսնել ու լսել երեխային: Անձայն ռեժիմի շնորհիվ վիդեո և աուդիո դայակները չեն խանգարի քնած փոքրիկին:

img_2505-2

img_2522-2

Կերակրման շիշ՝ հակաօդային ծծակով:

Փոքրիկը կյանքի առաջին երեք ամիսների ընթացքում սովորաբար ունենում է  գազեր, որոնք անհանգստացնում են նրան և լացի պատճառ դառնում: Երեխաների մոտ գազիկները բնական երևույթ են, որոնք միանշանակ կարելի է կարգավորել: Գազերի առաջացման գլխավոր պատճառը մեծ քանակությամբ օդի կուլ տալն է: Փոքրիկը կաթի հետ կարող է շատ օդ կուլ տալ, որն էլ պետք է ինչ-որ կերպ դուրս գա: Ձեր փոքրիկին  այս անհարմարություններից ազատելու համար խորհուրդ ենք տալիս օգտագործել հակաօդային ծծակով շիշը: Կերակրկման այս շիշը ապագա մայրիկների համար իսկական փրկություն է, քանի որ լատեքսից կամ սիլիկոնից պատրաստված ծծակի  կառուցվածքի շնորհիվ երեխան կաթ ուտելիս քիչ օդ է կուլ տալիս:

img_2540-2

 

Ջերմաչափ երեքը մեկում:

Հաճախ մայրիկը չի կարողանում չափել  փոքրիկի ջերմությունը,  քանի որ նա լացում է և չի թողնում տեղադրել սովորական ջերմաչափը: Իսկ այս  ջերմաչափերի շնորհիվ  դուք կարող եք չափել ձեր երեխայի ոչ միայն մարմնի, այլև ուտելիքի և նույնիսկ լոգարանի ջրի ջերմությունը: Հեռավորության վրա պահելով` սարքը 1 վայրկյանում ցույց կտա  ջերմաստիճանը: Իսկ երեխան այդ մասին չի էլ իմանա:

img_2530-2

 

Օդը խոնավեցնող սարք հղիների և նորածինների համար:

Երբ  փոքրիկը հիվանդանում է կամ ունենում տարբեր  ալերգիաներ, մայրիկը  մտածում է, որ նա մրսել է կամ սնունդն է պատճառը: Շատ դեպքերում հիվանդությունների պատճառ հանդիսանում են   սենյակի  չոր օդը և բակտերիաները: Երեխայի սենյակը պետք է միշտ խոնավ պահել, որի դեպքում մայրիկին օգնության է հասնում օդը խոնավեցնող սարքը: Ամեն օր սենյակում բաժակով ջուր դնելու փոխարեն կարելի է ձեռք բերել օդը խոնավեցնող սարքը, որը սենյակի խոնավությունը դարձնում է 30-40 %: Այն կարելի է տեղադրել նաև հղիների սենյակում, քանի որ մաքրում է օդը բոլոր տեսակի բակտերիաներից:

img_2763

 

Օրորոց-տրանսֆորմեր:

Օրորոցը նախատեսված է մինչև  9 կգ երեխաների համար: Այն շարժական է, մի կողմը բացվում է, ոտքերը ծալվում են և հնարավոր է մոտեցնել մայրիկի մահճակալին: Օրորոց-տրանսֆորմերը շատ լավ ընտրություն է այն մայրիկների համար, ովքեր ցանկանում են երեխային իրենց կողքին քնեցնել:  Մայրիկը կարող է կարգավորել օրորոցի բարձրության դիրքը և հավասարեցնել իր մահճակալին:

img_2549-2

img_2563-2

Մանկական գիշերանոթ երեքը մեկում:

1,5-2 տարեկանում մայրիկը պետք է  սկսի երեխային գիշերանոթին վարժեցնել: Այս տարիքում փոքրիկներն արդեն լիարժեք գիտակցում են, որ զուգարան գնալու կարիք ունեն: Մայրիկներից շատերը գիշերանոթի ընտրությանը այնքան էլ մեծ նշանակություն չեն տալիս և կենտրոնանում են միայն գույնի և դիզայնի վրա:  Սակայն, երեքը մեկում մանկական գիշերանոթները աչքի են ընկնում իրենց հարմարավետությամբ և շատ ֆունկցիոնալ են: Նախ, դրանք շատ հարմար են երեխայի մեջքի համար, բացի այդ կարող են օգտագործվել նաև որպես աստիճան և դրվել զուգարանակոնքի վրա:

img_2605-2

img_2606-2

img_2607-2

Խոհանոցային կոմբայն  հինգը մեկում:

Նոր ունիվերսալ սարք մայրիկների համար, որն իր մեջ ներառում է մի քանի ֆունկցիաներ: Խոհանոցային կոմբայնի շնորհիվ մայրիկը կարող է կատարել մի քանի գործողություն, օրինակ՝ ստերիլիզացնել  երեխայի շշերը և կերակրման պարագաները ընդամենը հաշված րոպեների ընթացքում, կամ մանրացնել սնունդը և վիտամիններով հարուստ հյութ պատրաստել փոքրիկի համար: Սարքի միջոցով հնարավոր է նաև տաքացնել շշերը և երեխայի սնունդը, հալեցնել սառեցված բանջարեղենը: Ամեն մի գործողության համար պետք է ընտրել սարքի ճիշտ մասը և ֆունկցիան: Այն շատ հարմարավետ է և զբաղեցնում է քիչ տարածք:

img_2613-2

img_2621-2

img_2617

 

Անվտանգության պարագաներ երեխայի համար:

Երբ երեխաները սկսում են անել իրենց առաջին քայլերը, մայրիկներն, առաջին հերթին, վախենում են նրանց անվտանգության համար: Եթե երեխան արագ է տեղաշարժվում, կարողանում է  ձգվել-հասնել որոշ բարձրության և նրանց հետաքրքրում են կենցաղային պարագաները, ապա մայրիկներն իսկապես անհանգստանալու պատճառներ ունեն: Երեխան կարող է ձեռք տալ հոսանքին, մոտենալ գազի վառարանին, ձեռքի մատները թողնել դռան արանքում կամ գլուխն հարվածել սեղանի անկյուններին: Այս ամենից խուսափելու համար մայրիկներին խորհուրդ ենք տալիս ձեռք բերել անվտանգության այս պարագաները, որոնք կպաշտպանեն փոքրիկին ամեն տեսակ վտանգից: Դուք կարող եք դրանք տեղադրել համապատասխան տեղում և հանգիստ ձեր գործն անել, քանի որ երեխան լիարժեք պաշտպանված կլինի:

img_2629-2

img_2635-2

Մանկական այս իրերը կարող են օգնել յուրաքանչյուր մայրիկի և թեթևացնել նրա  գործը: Նշված բոլոր պարագաները  հասանելի են  բոլորին և հեշտությամբ կարելի է  գնել մանկական ապրանքների այնպիսի խանութներից, ինչպիսիք են հայտնի Chicco, Prenatal Milano  և Mothercare մանկական ապրանքների խանութ սրահները: