ԹԽՎԱԾՔԱԲԼԻԹ ՏԱՆՁՈՎ և ԽՆՁՈՐՈՎ

121268162_4014748_de8cde5ba036Այս թխվածքաբլիթը պահանջում է քիչ ջանքեր և արդյունքում ունենում է կախարդական համ: Նուրբ է, բուրավետ և  համեղ:

Պատրաստման համար հարկավոր է՝

2 հատ ձու

½ թեյի գդալ դարչինի փոշի

2 բաժակ ալյուր

1 ճ. գդալ փխրեցուցիչ

1 հատ խնձոր

1 հատ տանձ

360գ խտացրած կաթ

1ճ. գդալ շաքարի փոշի

Պատրաստման եղանակը՝

Խտացրած կաթը և ձուն  հարիչով խառնել 2-3 րոպե: Ավելացնել ալյուր, դարչին և խմորի  փխրեցուցիչ ու խառնել ստացված զանգվածը: Տանձը և խնձորը կեղևահանել, բաժանել կտորների և խառնել խմորին: Խմորը լցնել հատուկ կաղապարի մեջ և թխել  ջեռոցում 180 ° C  ջերմության պայմաններում մոտ 30-35 րոպե: Արդեն պատրաստի թխվածքաբլիթը կարելի է մատուցել շաքարի փոշիով: