ԹԽՎԱԾՔԱԲԼԻԹՆԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Համեղ 49eae7b41d3a366da162c18d28au--suveniry-podarki-novinka-vanilnoe-pechene (1)բլիթներ, որոնք կարելի է պատրաստել երեխաների հետ: Երեխաների համար նախատեսված բլիթները չպետք է տարբեր հավելումներ պարունակեն, որպեսզի չառաջանան ալերգիաներ: Երեխաները սիրում են, երբ իրենց մատուցում են գեղեցիկ և յուրահատուկ ձևով: Ձեզ առաջարկում ենք փորձել այս թխվածքաբլիթները, քանի որ դրանք դուր կգան նույնիսկ ամենակամակոր երեխային:

Պատրաստման համար հարկավոր է՝

1,5-2 բաժակ ալյուր

2 հատ ձու

130գրամ կարագ

0,5 բաժակ շաքարավազ

1/3 թեյի գդալ սոդա

Վանիլին

Պատրաստման եղանակը՝

Հարել ձուն, ավելացնել շաքարավազը, վանիլինը, մարգարինը և խմորիչը: Այնուհետև, լցնել ալյուրը և հունցել խմորը: Խմորից վերցնել մի կտոր, այն ներկել վարդագույնով կամ ավելացնել կակաո: Սպիտակ խմորը լցնել հատուկ ձևավոր կաղապարների մեջ, խմորի վրա դնել վարդագույն կամ այլ գույնի մյուս խմորը, ձևավորել այնպես, ինչպես կցանկանա երեխան: Թխել 180-190 աստիճան ջերմության պայմաններում 15 րոպե: