ԹԹԻ ՓԱՌԱՏՈՆԸ «RՕYAL TULIP GRAND HOTEL»-ՈՒՄ

01Հունիսի 27-ին Արցախում առաջին անգամ տեղի ունեցավ Թթի փառատոնը: Արցախի 7 շրջանից ու Հայաստանից կազմված տաղավարներում ներկայացվեցին թթից ստացված բարիքները` թթի օղին, դոշաբը, չամիչը, մուրաբան:

Օրերս, այս կապակցությամբ «Royal Tulip Grand Hotel Yerevan» հյուրանոցում ևս տեղի ունեցավ թթի փառատոնին նվիրված բացօթյա միջոցառում, որտեղ ներկայացված էին հայկական մի շարք ուտեստներ, դոլմայից սկսած վերջացրած ամենահամեղ մրգերով ու խմիչքներով:

Միջոցառմանը ներկա էին մի շարք հյուրեր, ինչպես Հայաստանից, այնպես էլ տարբեր երկրներից: Երեկոն վարում էր Կարինա Դանելյանն, իսկ բարձր տրամադրությունն ապահովեց երգչուհի Լուսինե Քոսյանը: Հյուրերը համտեսեցին Զարաբաղի ամենահամեղ  ուտեստը՝ ժինգյալով հացը, որն  ամենատարբեր կանաչիներով լցոնված հաց է։ ԼՂՀ-ից բացի այն ոչ պակաս հայտնի է նաև Կապանում և Գորիսում: Այն պատրաստելիս տարբեր շրջաններում ու բաղադրատոմսերում 10-ից 20 տեսակի կանաչի են օգտագործում: Հյուրերի բարձր տրամադրությունն ապահոված էր, քանի որ միջոցառումը լի էր անակնկալներով և տարբերվում էր իր տեսակով ու մոտեցմամբ: