TESTS

ԹԵՍՏ. ANDROID, թե՞ iOS. Ի՞ՆՉ Է ՊԱՏՄՈՒՄ ՁԵՐ ՄԱՍԻՆ ՀԵՌԱԽՈՍԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ

21. 12. 2018

e9754fdc500035fbdbb228f3c876aadc

Վերլուծելով ձեր ընտրած իրերը՝ հոգեբանները կարող են շատ բան պատմել ձեր մասին: Նույնիսկ սմարթֆոնի ընտրությունը կարող է հետաքրքիր մանրամասներ ներկայացնել: Վերջերս դրանք մեր կյանքի բաղկացուցիչ մասն են կազմում, ուստի գիտնականները որոշել են ուսումնասիրել դրանք:

Android թե՞  iOS. ի՞նչ է ձեր բնավորության մասին պատմում այս ընտրությունը:

Հետազոտությունն անցկացվել է 500 մարդու շրջանում, ովքեր պետք է պատմեն բջջային հեռախոսների հանդեպ իրենց վերաբերմունքի մասին:

Արդյունքում ստացվել է հետևյալ պատկերը. ի տարբերություն Android-ի օգտատերերի, iPhone-ի օգտատերերը, ամենայն հավանականությամբ, կլինեն՝

-Ավելի երիտասարդ

-Կրկնակի հավանական է, որ կլինեն կանայք

-Հավանաբար< նրանք իրենց հեռախոսը որպես կարգավիճակային օբյեկտ են դիտարկում

-Նրանք էքստրավերտ են

Իսկ ի՞նչ է հայտնի Android-ի օգտատերերի մասին

-Ավելի հաճախ նրանք տղամարդիկ են

-Նրանք ավելի մեծ են, քան iPhone-ի օգտատերերը

-Նրանք ավելի ազնիվ են

-Նրանք ավելի քիչ են կանոններ խախտում՝ հանուն սեփական շահի

-Ավելի քիչ են հետաքրքրված հարստությամբ ու կարգավիճակով:

Բացի դա, հետազոտությունների հիման վրա հոգեբանները ստեղծել են համակարգչային ծրագիր, որը կարող է կանխատեսել, թե սմարթֆոնի որ տեսակն է պատկանում մարդուն: