TESTS

ԹԵՍՏ. ՍԻՐԵԼԻ ԳՈՒՅՆԸ ԿՊԱՏՄԻ, ԹԵ ԻՆՉՊԻՍԻ՞ ԱՂՋԻԿ ԵՍ ԴՈՒ

27. 11. 2018

972500d7f9ea9bc99793695eebe41150

Գունային նախընտրությունները կարող են պատմել մեր մասին այն, ինչ փորձում ենք թաքցնել շրջապատից: Իմանալով մարդու սիրելի գույնը՝ կարող ես պարզել նրա բնավորության առանձնահատկությունները և նույնիսկ հոգեբանական վիճակը:

Կարմիր: Եթե սիրում ես կարմիր գույն, ապա  ի ծնե համարձակ ես և ինքնավստահ: Չնայած այն հանգամանքին, որ ժամանակ առ ժամանակ կարող ես չափազանց էմոցիոնալ լինել, զգացմունքները  վերահսկելու կարողությունդ օգնում է կառավել ինքդ քեզ: Այս գույնը սիրում են կենսուրախ մարդիկ, ում ներսում կրակ և ավելինն հասնելու ցանկություն կա: Հավանաբար, հենց նպատակասլացությունն ու դիմացկությունն են օգնում այդ մարդկանց իրականացնել իրենց երազանքներն ու հաջողակ դառնալ: Սակայն, գոյություն ունի նաև հակառակ կողմը: Երբեմն կարող ես չափազանց ինքնավստահ ու կամակոր լինել, նույնիսկ եթե ճիշտ չես: Հազվադեպ ես խորհուրդներ լսում, նույնիսկ եթե դրանք իսկապես օգտակար են: Երբ շրջապատը փորձում է ճնշել քեզ, միացնում ես պաշտպանական ռեակցիան, որն արտահայտվում է ագրեսիայով միջոցով:

Վարդագույն: Այս գույնը նախընտրող մարդիկ ձգտում են հանգիստ կյանքի, սիրում են հարմարավետություն և շատ ժամանակ են անցկացնում մտերիմների հետ: Նրանք ռոմանտիկ են: Հիանալի կարողանում են հարաբերություններ կառուցել հակառակ սեռի ներկայացուցիչների հետ: Շատ զգացմունքային ու խոցելի են: Յուրաքանչյուր խոսք կարող է հիասթափեցնել նրանց: Նրանք միշտ պաշտպանության կարիք ունեն:

Դեղին: Երջանկության և լավատեսության գույնն է: Այս գույնը սիրող մարդիկ պոզիտիվ են ու կենսուրախ: Սիրում են արկածներ, ձգտում փոփոխությունների: Նույնիսկ անծանոթ մարդկանց շրջապատում կարող են նոր ծանոթություններ հաստատել՝ գրավելով բոլորի ուշադրությունը: Սակայն այսպիսի մարդկանց հետ դժվար է  հարաբերություններ կառուցել ու ընտանիք կազմել: Նրանք շատ ազատասեր են և հավելյալ պարտականություններ չեն ուզում ստանձնել:

Կանաչ: Ներդաշնակության խորհրդանիշն է: Սովորաբար, այս գույնը նախընտրում են հանգիստ, բաց մարդիկ, ովքեր, սակայն, համեստ են ու սիրում են մենակ մնալ: Ուժեղ ինտուիցիա ունեն, ուստի դժվար է նրանց խաբել:

Կապույտ (երկնագույն): Հանգիստ են, չեն սիրում արտահայտել իրենց զգացմունքները: Իրենց ավելի հարմարավետ են զգում, երբ միայնակ են: Համբերատար են, աշխատասեր ու պատասխանատու: Հեշտ են տրվում բացասական մտքերի: Հարկավոր է գտնել դրական էմոցիաների աղբյուր, այդ դեպքում կյանքն ավելի վառ ու պոզիտիվ կդառնա:

Սպիտակ: Հանգիստ մարդիկ են, հաճախ՝ միամիտ: Սպիտակը մաքրության խորհրդանիշն է, ուստի այս գույնը սիրող մարդիկ շատ կոկիկ են: Մյուս կողմից էլ, այս գույնի սիրահարները շատ ինքնաքննադատ են:

Սև: Առաջին հայացքից այս գույնը նախընտրող մարդիկ շատ փակ են թվում, սակայն դա որևէ կապ չունի նրանց ներաշխարհի հետ: Արտաքինից նրանք հանգիստ ու նույնսիկ ամաչկոտ են, բայց իրականում իսկական ըմբոստներ են: Նրանք կյանքն ընկալում են  որպես լավ ապագայի համար պայքար: Սև գույնը սիրող մարդը առավել հաճախ է ձգտում փոփոխությունների, նրան նոր գիտելիքներ ու հնարավորություններ են անհրաժեշտ: