TESTS

ԹԵՍՏ. Ո՞ՒՄ ԵՍ ՆՄԱՆ ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԹԱԳԱՎՈՐԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔԻ ԿԱՆԱՆՑԻՑ

11. 01. 2019

60c7b8a49b3fb3a406f8e60b3fd7e933

Առաջարկում ենք անցնել այս հետաքրքիր թեստն ու պարզել, թե ում ես դու ավելի շատ նման բրիտանական թագավորական ընտանիքի կանանցից՝ Քեյթ Միդլթոնին, Մեգան Մարքլին, թե՞ հենց թագուհի Ելիզավետա II-ին: Պատասխանիր այս 5 պարզ հարցերին:

№1. Հագուստի ինչպիսի՞ ոճ ես նախընտրում:

ա) դասական՝ քիչ աքսեսուարներով

բ) մի փոքր սադրիչ ու օրիգինալ աքսեսուարներով

գ) վառ միատոն զգեստներ ու բրոշեր

№2. Ինչպե՞ս ես արտահայտում զգացմունքներդ հասարակության աչքի առաջ:

ա) զուսպ

բ) էքսպրեսիվ

գ) պատվով

№3. Սիրո՞ւմ ես երեկույթի ընթացքում ուշադրության կենտրոնում լինել:

ա) ո՛չ, ես նախընտրում եմ ընկերների նեղ շրջանակ

բ) իհարկե

գ) այսպես միշտ է լինում՝ անկախ իմ ցանկությունից

№4.Ինչպե՞ս ես վերաբերվում ամուսնական քնքշանքների արտահայտման հասարակության աչքի առաջ:

ա) չափազանց ինտիմ պահեր են բոլորին հասանելու դարձնելու համար

բ) թող բոլորը տեսնեն, թե որքան ուժեղ ենք մենք սիրում իրար

գ) կարևոր է չանցնել սահմանը

№5. Պատրա՞ստ ես հանդիպել այնպիսի տղամարդու հետ, ում հետ հարաբերությունները բավականին անորոշ են:

ա) եթե սիրահարված եմ, պատրաստ եմ սպասել՝ որքան անհրաժեշտ է

բ) դժվար, ո՞ւմ են պետք նման զոհողությունները

գ) ես սովոր եմ, որ ինձ հասնում են

Թեստի արդյունքները:

Գերակշռում է Ա տարբերակը: Բնավորությամբ ավելի շատ նման ես արքայազն Ուիլյամի կնոջը՝ Քեյթ Միդլթոնին:Ինչպես Քեմբրիջյան դքսուհին, դու ևս զուսպ ես, ինքնավստահ ու իսկական լեդի, ով հիանալի ճաշակ ունի:

canva-photo-editor (1)

Գերակշռում է Բ տարբերակը: Բնավորությամբ ավելի շատ նման ես արքայազն Հարիի կնոջը՝ Մեգան Մարքլին: Ինչպես Սասեքսյան դքսուհին, դու ևս համարձակ ես, բաց ու շատ զգացմունքային:

pppppp

Գերակշռում է Գ տարբերակը: Բնավորությամբ ավելի շատ նման ես Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա II-ին: Ինչպես թագուհին, դու ևս վառ անհատականություն ես, կամքի մեծ ուժ և իդեալական պահվածք ունես:

25a1dbaa0f6416f7772196ecef6065b3 6ea148c063544af2d926cd3c7cc09281