TESTS

ԹԵՍՏ. ՇԱԲԱԹՎԱ Ո՞Ր ՕՐՆ ԵՔ ԾՆՎԵԼ

21. 07. 2018

Fashion illustration of girl with hand.Fashion girl. Party invitation. Birthday greeting card.Hollywood movie star.Sexy girl.

 

Ընտրեք, թե շաբաթվա որ օրն եք ծնվել ու պարզեք ձեր բնավորության մի շարք գաղտնիքներ:

 

Երկուշաբթի: Այս օրը ծնված մարդկանց հարկավոր է միշտ սիրահարված լինել: Նրանք ստեղծագործող են, տաղանդավոր, միշտ հասնում են իրենց նպատակներին:

 

Երեքշաբթի: Կարողանում են իրավիճակին այլ տեսանկյունից նայել, նրանց գիտակցությունը երբեմն հնարավորություն է տալիս կյանքին ավելի լայն դիտանկյունից նայել:

 

Չորեքշաբթի: Իմաստուն են, փիլիսոփայական, հասուն մտածողություն ունեն: Կարողանում են հաջողության հասնել, դեպի իրենց են ձգում դրական և հետաքրքիր մարդկանց:

 

Հինգշաբթի: Սիրում են ճանապարհորդել, ամենուր արկածներ են փնտրում: Հաջողությունը հաճախ է ժպտում նրանց: Երիտասարդ տարիներին կարող են հիմարություններ անել, բայց հասուն տարիքում իրավիճակը փոխվում է:

 

Ուրբաթ: Եթե չեք կարողանում ճիշտ որոշում կայացնել, դիմեք նրանց: Նրանց ինտուիցիան լավ է զարգացած: Բացի այդ՝ այս օրերին ծնված մարդիկ բարեսիրտ են, հոգեպես հարուստ:

 

Շաբաթ: Ուշադիր են, ազնիվ, հավատարիմ իրենց համոզմունքներին: Կարող եք վստահել նրանց, նրանք հավատարիմ ընկերներ են:

 

Կիրակի: Հաճախ են ջրից չոր դուրս գալիս: Խարիզմատիկ են, միշտ ուշադրություն են գրավում: Կարողանում են թաքցնել իրենց տխրությունը: