TESTS

ԹԵՍՏ. ՀՈՆՔԵՐԻԴ ՁևԸ ԿՊԱՏՄԻ, ԹԵ ԻՆՉՊԻՍԻ ԿԻՆ ԵՍ ՍԻՐՈ ՀԱՐՑՈՒՄ

02. 11. 2018

9f6bbe6aae3d662de7146810f3f1c562

Հենց հոնքերի ձևից է կախված, թե ինչպիսի հայացք ունեք դուք՝ զարմացած, խելացի, խոժոռ, ուրախ: Հոնքերի սկզբնական ձևը կարող է շատ բան պատմել ձեր անհատականության, բնավորության, ինչպես նաև այն մասին, թե ինչպիսին եք սիրային հարաբերություններում:

Ուղիղ հոնքեր: Կարևոր չէ, թե կյանքի ինչպիսի իրավիճակում եք հայտնվել, կարողանում եք արագ և վստահ լուծել ցանկացած խնդիր: Սիրային հարցերում նույնպես կրքոտ եք և վճռորոշ. հաշվարկով սերը ձեզ համար չէ:

Բեկված հոնքեր: Ձեր հիմնական սկզբունքը միշտ առաջ գնալն է: Դուք ինքնավստահ, ուշադիր, ստեղծագործ անձնավորություն եք: Սիրային հարաբերություններում ձեզ հավասարը չկա. նորարար եք և անկանխատեսելի:

«Տնակաձև» հոնքեր: Նուրբ և քնքուշ սիրտ ունեք, շփվող եք և ընկերասեր: Մարդկանց գրավում եք ձեր բնածին հմայքով: Դուք անուղղելի ռոմանտիկ եք: Սիրուց միշտ սպասում եք ինչ-որ հեքիաթային և արտասովոր բան, և դա ձեզ հաջողվում է ստանալ:

Թռիչքաձև հոնքեր: Գիտեք ձեր արժեքը և անիմաստ եք համարում դատարկ խոսակցությունների վրա ժամանակ ծախսել: Նպատակասլաց եք և եսակենտրոն: Ձեր անկախությունը հաճախ շփոթում են ագրեսիվության և մեծամտության հետ: Սիրային հարաբերություններում ևս եսասեր եք: Նպատակին հասնելու համար ոչ մի բանի առջև կանգ չեք առնի: Ձեր ընտրյալը պետք է կատարյալ լինի, և դուք մոռանում եք, որ ձեզանից էլ նույնն են սպասում:

Բլրաձև հոնքեր: Դուք լուրջ, պատասխանատու և ազնիվ մարդ եք: Համբերատար եք: Ձեր սիրային հարաբերություններին կարելի է միայն նախանձել: Կարողանում եք գնահատել և պահպանել ձեր ունեցածը: