TESTS

ԹԵՍՏ ՀԱՅՏՆԻ ՀՈԳԵԲԱՆ ԼԱԲԿՈՎՍԿՈՒ ԿՈՂՄԻՑ. ՍԻՐՈ՞ՒՄ ԵՔ ՁԵԶ

31. 10. 2018

IMG-f521255260e7d67a4b61e6ebe0c8230d-V

Սիրո՞ւմ եք ինքներդ ձեզ. թեստ՝ հայտնի հոգեբան Միխայիլ Լաբկովսկու կողմից: Այս հարցերը բավականին պարզ են, բայց դրանց պետք է պատասխանել անկեղծ՝ առանց երկար մտածելու:

Հարցերին պետք է տալ  «միշտ», «երբեմն», «երբեք» պատասխանները:

1 միավոր՝ «միշտ», 2 միավոր՝ «երբեմն», 3 միավոր՝ «երբեք»:

1.Ինձ դուր է գալիս իմ արտաքինը:

2.Ես վստահ եմ իմ կարողությունների հարցում:

3.Ես ինձ լավ մարդ եմ համարում:

4.Ես չեմ զղջում գործած սխալներիս համար, դրանք ինձ փորձ են տվել:

5.Ես չեմ կարողանում նախանձել:

6.Ես ոչ ոքի հետ ինձ չեն համեմատում:

7.Ես ինձ բարեհաճ մարդ եմ համարում:

8.Ինձ դուր է գալիս հնչեցնել տարիքս:

9.Ինձ դուր է գալիս ասել, թե ինչ մասնագիտություն ունեմ:

10. Ինձ հաճելի է հաճոյախոսություններ ստանալ:

Արդյունքներ:

Մինչև 12 միավոր. Անսահման սեր: Հիանալի արդյունք է, որը խոսում է այն մասին, որ դուք ձեզ անսահման սիրել գիտեք: Դուք ձեզ ընդունում եք այնպիսին, ինչպիսին կաք, չեք փնտրում թերություններ, վստահ եք, որ յուրահատուկ եք և անկրկնելի: Հենց այդպիսի մարդն է ընդունակ ամեն բանի. նա իր գործնի մասնագետն է, նա հաջողության է հասնում, նա հիանալի ծնող է:

13-20 միավոր. Ձգտելու տեղ կա: Ինչպես մարդկանց մեծամասնության դեպքում, դուք ևս որոշակի կասկածներ ունեք: Սակայն, ընդհանուր առմամբ, փորձում եք սովորել սիրել ու ընդունել ինքներդ ձեզ, ջանքեր եք գործադրում այդ կարևոր ունակությունը ձեռք բերելու համար: Դուք ճիշտ  ուղղու վրա եք: Փորձեք ավելի հաճախ լսել ինքներդ ձեզ ու ձեր ցանկությունները, հաշվի առեք ձեր կարծիքը:

21 և ավելի. Խնդիրներ կան: Ցավոք, դուք այնքան էլ չեք սիրում ինքներդ ձեզ: Հնարավոր է, դրան նպաստել է դժվար մանկությունը, որի պատճառով սովորել եք համեմատվել ուրիշների հետ և միշտ «ինքնակատարելագործվել»: Միտքը, որ ինքներդ ձեզ ԿԱՐՈՂ ԵՔ և ՊԵՏՔ Է սիրեք արդեն օգնում է ձեզ հաղթահարել դժվարությունները: Սկսեք միանգամից ասել, թե ինչն է ձեզ դուր գալիս, իսկ ինչը՝ ոչ, արեք այն, ինչ ուզում եք: Շուտով իրավիճակը դեպի լավը կփոխվի: