TESTS

ԹԵՍՏ. ԼՈՒՍԱՆԿԱՐՈՒՄ ՁԵՐ ՏԵՍԱԾԸ ԿՊԱՏՄԻ ՁԵՐ ԳԼԽԱՎՈՐ ՈՒԺԻ ՄԱՍԻՆ

15. 09. 2018

2017-love-horoscope-by-astrotwins

 

Աղջիկ: Ձեր գլխավոր ուժը ժամանակը, սերն ու ուշադրությունը նվիրելն է այն մարդկանց, ովքեր առավել կարևոր են ձեզ համար: Ընկերները միշտ գիտեն, որ կարող են ձեզ դիմել, երբ ունեն դրա կարիքը: Մի մոռացեք, որ յուրահատուկ եք, մի հարմարվեք մյուսներին, եղեք այնպիսին, ինչպիսին իրականում եք:

 

Ծաղիկներ: Կյանքը ձեզ համար զվարճանք է, աշխատանքը՝ ապրուստի համար ֆինանսական միջոցներ հայթայթելու միջոց: Բոլորից լավ գիտեք՝ ինչպես երեկույթը վերածել զվարճանքի:Ձեզ համար կյանքը նոր տպավորությունների որոնում է, և ոչ թե՝ հիշողություններ անցյալի մասին:

472

 

Անձրևի կաթիլ: Չեք սիրում մարդկանց շրջապատում լինել, բայց եթե ցանկանում եք երջանիկ և առողջ լինել, պետք է իմանաք՝ որքան կարևոր է ժամանակ հատկացնել ոչ միայն աշխատանքին, այլև հանգստին և մտերիմների հետ շփմանը:

 

Տղամարդ: Ինքնավստահ եք: Որպես կանոն՝ արտաքուստ հանգիստ մարդու տպավորություն եք գործում, բայց միայն դուք գիտեք, որ ինքներդ էլ խուճապային պահեր եք ունենում, անինքնավստահություն զգում: Ձեր սառնասրտությունն օգնում է հաղթահարել բոլոր խոչընդոտները: