TESTS

ԹԵՍՏ. ԻՆՉՊԻՍԻ՞ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ԵՔ ԴՈՒՔ ՁԳՈՒՄ

05. 11. 2018

9d72cdca8ee0faedb44ac107cc23b4fe

Այն, թե որքան լավ են դասավորվում տղամարդկանց հետ հարաբերությունները մեծապես կախված է կնոջ տեսակից: Ի՞նչպիսի տղամարդկանց են ձգում տարբեր կանայք:

Կին-հանում: Նա, միանշանակ, պետք է տղամարդ ծնված լիներ, քանի որ ամեն ինչ իր ձեռքն է վերցում և հստակ գնում դեպի նպատակը: Բացի դա, նա առանց պարտականությունների սեքսի կողմնակից է և հպարտանում է իր առաջադեմ հայացքներով: Այս կնոջ հերոսը կարող է դառնալ նա, ում պետք է հասնել: Եթե հասնի, կապացուցի իրեն ու նրան, որ թանկ արժե: Հակառակ դեպքում՝ առանց տեսարանների ու ողբերգությունների, կգնա մյուս անհասանելի տղամարդուն փնտրելու: Իսկ արդյունքում նրան անհաջողակներն են սիրահարվում, որոնք ամեն ինչ ուզում են նրա հաշվին ստանալ: Նա այնքան գեղեցիկ է, նախաձեռնող, համարձակ, վճարում է իր փոխարեն: Կարելի է ոչինչ չանել ու թագուհու տեր զգալ քեզ: Տղամարկանց համար վտանգը կայանում է այն բանում, որ իր անկախությամբ այս կինը սպանում է նրանց հերոսական սկիզբը: Տղամարդն իրեն վիրավորված է զգում և սկսում է երկար մտածել՝ նրան անգամ ծաղիկ նվիրելուց առաջ:

Կին-զրո: Նա վտահ է, որ սովորական կին է: Տղամարդը, ով պարզապես նրան ուշադրություն է դարձրել, իրեն խաբված կզգա: Եթե նա չի սիրում ինքն իրեն, ապա ինչո՞ւ նա պետք է սիրի նրան: Նրա հերոսը կարող է լինել առաջին պատահածը: Եթե տղամարդը նրա հանդեպ հետաքրքրություն է ցուցաբերել, ապա նա վայրկայանապես կսիրահարվի նրան և կմտածի, թե այդ տղամարդը միայն դրական հատկանիշներով է օժտված: Իսկ նրան սիրահարվում են չընդունված հանճարները (ալկոհոլիկներ, խուլգիաններ), ովքեր փնտրում են նրան, ով կհիանա իրենցով: Տղամարդկանց համար վտանգը կայանում է այն բանում, որ իր անասելի մեծ համբերությամբ նա զրկում է տղամարդուն ինքնուրույնությունից:

Կին-գումարում: Այսպիսի կինը հավատում է, որ կարելի է երջանիկ լինել նաև առանց տղամարդու: Նա ներդաշնակ է, չի վախենում որևէ բան այնպես չանել և գիտի, որ իրեն սիրում են պարզապես այն բանի համար, որ ինքը կա: Նրա հերոսը կլինի նա, ով չի վախենում իր վրա պարտականություններ վերցնել ու նախաձեռնողականություն ցուցաբերել: Նրան սիրահարվում են տղամարդիկ, ովքեր գիտեն, թե ինչ են ուզում կյանքից: Բայց մեկ անգամ այդպիսի կնոջ հանդիպելով՝ նրանք արդեն չեն կարողանում ապրել առանց նրա: Եվ մնում է կա՛մ ամեն օր ապացուցել իրենց արժանիքները, կա՛մ բաց թողնել նրան: