TESTS

ԹԵՍՏ. Ի՞ՆՉ Է ՊԱՏՄՈՒՄ ՔՆԵԼՈՒԴ ԴԻՐՔԸ ՔՈ ՄԱՍԻՆ

06. 12. 2018

712e50b56fa74dab87362f27f461de28

Ընտրիր պատկերներից մեկը և պարզիր, թե ինչի մասին է վկայում այն դիրքը, որով սիրում ես քնել

1.Այս դիրքով քնող մարդն ի վիճակի չէ բախվել իրականությանը և պատասխանատվություն ստանձնել: Նա դժվարանում է հարմարվել ինչպես լավ իրադարձություններին, այնպես էլ՝ դժվարություններին: Նա,  որպես կանոն, գերադասում է իր կողքին հուսալի մարդ ունենալ, ով կօգնի անկանխատեսելի իրավիճակներում:

2.Չի սիրում անսպասելի իրադարձություններ: Միշտ ձգտում է կշռադատել բոլոր դետալներն ու մանրամասները՝ անկանխատեսելի իրավիճակներից խուսափելու համար: Ճշտապահ է, սիրում է ամեն ինչ վերահսկել:

570918

3.Բաց մարդ է, ով հեշտությամբ ընդունում է այն ամենն, ինչ մատուցում է կյանքը: Հանգիստ է, ինքնավստահ:

4.Հավասարակշռված է, հուսալի: Կարողանում է հարմարվել տարբեր պայմանների՝ առանց ավելորդ լարվածության: Առաջնորդվում են առողջ դատողությամբ:

5.Փախչում է իրականությունից: Միշտ իրավիճակին հետևում է կողքից, իրեն լավ է զգում, երբ միայնակ է:

6.Հազվադեպ հանդիպող դիրք, որով առավել հաճախ քնում են երեխաները: Որպես կանոն՝ այս դիրքով փորձում են քնել նրանք, ովքեր քնի հետ կապված խնդիրներ ունեն: Նրանք ցանկանում են որքան հնարավոր է՝ արագ ավարտել այդ գործընթացը՝ ամենօրյա գործերին անցնելու համար:

 

 

#7 Գործ ունենք հակասական մարդու հետ, ում տանջում են կասկածները: Նա փորձում է բաց լինել, բայց զգում է ներքին գործոններ, որոնք խանգարում են դրան: