TESTS

ԹԵՍՏ. ՀԵՌԱԽՈՍԻ ՊԱՏՅԱՆԸ՝ ԿՆՈՋ ԲՆԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

28. 09. 2018

 

fit_960_530_false_crop_1280_719_0_85_175782_53819d845c

Այժմ նայելով ընկերուհիներիդ կամ գործընկերուհիներիդ հեռախոսների պատյաններին՝ կարող ես հետևություններ անել: Ի՞նչ է պատմում հեռախոսի պատյանը տիրոջ մասին:

 

Կին«մայր»: Այսպիսի աղջկա մոտ լավ զարգացած է մայրական բնազդը, այն արտահայտվում է գրեթե ամեն ինչում՝ նույնիսկ հեռախոսի պատյանի հարցում: Նա ինքը գուցե մայր չէ, բայց կատուների/շնիկների/ծիտիկների պատկերները նրան ուղեկցում են ամենուր:  Այսպիսի բնավորություն ունեցող կինը շատ ընկերներ ունի, նրա տանը միշտ կոկիկ ու մաքուր է, բայց ահա տղամարդիկ երբեմն իրենց անհարմար են զգում նրա կողքին:

 

Կին – «սղոց»: Այս կինն առանձնանում է պայթյունավտանգ բնավորությամբ և հստակ գիտի, թե ինչ է ուզում կյանքից: Ինչպես նաև շրջապատից: Նա վարպետորեն տղամարդուն կատաղության է հասցնում՝ պահպանելով իր հանգստությունը: Նրան դուր է գալիս ամեն ինչ իր վերահսկողության տակ պահել, ուստի նույնիսկ հեռախոսի պատյանի վրա նա բազմաթիվ գաղտնի գրպաններ ունի՝ զեղչի քարտերի, չեքերի համար:

 

Կին – «անկախություն»:  Այսպիսի աղջիկն, անկասկած, ուժեղ անհատականություն է: Նա միշտ տեղեկացված է դեպքերի զարգացումից և քայլում է ժամանակին համընթաց: Նրան հայտնի է «ֆեմինիզմ» հասկացողության ճիշտ նշանակությունը, ուստի նա չի փնտրում շրջապատի տղամարդկանց մեջ սեր, հոգատարություն և աջակցություն: Այսպիսի կինը ապրում է սեփական հաճույքի համար, ամեն հարցում ունի իր սեփական կարծիքը, հաճախ է ճանապարհորդում և, ընդհանուր առմամբ, բավականին երջանիկ է:

 

Կին – «երեխա»:  Այսպիսի աղջիկն անուղղելի երազող է: Նա հաճախ է թռչում ամպերում, ուզում է իր կողքին տեսնել ուժեղ, հասուն տղամարդու և նախընտրում է անել այն, ինչ ուզում է իր սիրտը: Այսպիսի աղջկան հեշտ է ճանաչել արտաքին տեսքով. նա պարզապես պաշտում է նուրբ ու զվարճալի պրինտերով պատյաններ: Որքան վառ է պատյանը, այնքան ավելի լավ:

 

Կին – «գիշատիչ»:  Այսպիսի կնոջը հազարի միջից կճանաչես: Իսկ գուցե դու նրանցից մե՞կն ես: Նա գայթակղում ու որսում է տղամարդկանց սրտերը: Նրա նշանաբանն է. «Տեսնում եմ նպատակ, չեմ տեսնում խոչընդոտներ»: Նրա արտաքին տեսքը վառ է, դիմահարդարումը՝ ոչ միշտ տեղին, հագուստը՝ սադրիչ: Նրա հեռախոսի պատյանին պատկերաված են աչքի ընկնող շուրթեր, համբույրի հետքեր, կոշիկներ:

 

Կին – «բիզնես-լեդի»:  Նա միշտ զբաղված է: Կարիերիստ է, ում կյանքի այս փուլում առաջին տեղում աշխատանքն է, այլ ոչ թե ընտանիքը: Հետևաբար, նրա հեռախոսի պատյանը գործնական է: Հաճախ դա միատոն գիրք-պատյան է, այն պրակտիկ է, հարմարավետ և բազմաֆունկցիոնալ: